Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանում զարգանում է Մեղվաբուծությունը

19:40, երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ.
Հայաստանում զարգանում է Մեղվաբուծությունը
     Այսօր մեր հյուրն է, Հայ մեղվաբույծների ակումբ, , ֆեյսբուքյան խմբի հիմնադիր, և Manukyan Honey ընկերության տնօրեն Արթուր Մանուկյանը: Մեր զրույցի ընթացքում փորձելու ենք պարզել Հայաստանում Մեղվաբուծության զարգացման առաջընթացը և մեղվաբույծների առկա խնդիրները: Արթուր Մանուկյանը չնայած իր երիտասարդ տարիքին արդեն երկար տարիներ է ինչ զբաղվում է մեղվաբուծությամբ և այս ընթացքում նա ձեռք է բերել մասնագիտկան հմտություններ որոնք ժառանգել է մեծահասակ մեղվաբույծներից և ժամանակակից հրատարակված գրքերից, մեր զրույցը ձեզ կներկայացնենք հարց ու պատասխանի տեսքով:
    
    
     Ինչու՝ որոշեցիք զբաղվել հենց մեղվաբուծությամբ ?
    
Այս գործի մեջ մտնելը շատ պատահական եղավ մի անգամ մոտ 10-ը տարի առաջ Աղվերանում տեսա թե ինչպես է մեղվաբույծը անցկացնում հերթական ստուգումները իր մեղվանոցում, առաջին հայացքից դա ինձ տարօրինակ թվաց քանի որ, ամբողջ մեղուները իր վրայով էին քայլում, և ժամանակ առ ժամանակ նա խայթոցներ էր ստանում: Մոտ մեկ ժամ դիտելուց հետո կլանվեցի այդ աշխարհի մեջ և որոշում կայացրեցի ձեռք բերել մեղվաընտանիքներ: Առաջին աշխատավաձովս ձեռք բերեցի 4 մեղվաընտանիք և սկսեցի ուսումնասիրել մեղվաբուծությունը թե գրքերով և թե փորձառու մեղվաբույծներից խորհուրդներ հարցնելով:
    
     Ինչպես հիմնադրեցիք, , Հայ մեղվաբույծների ակումբ, , ֆեյսբուքյան էջը ?
    
Երկար տարիներ զբաղվելով մեղվաբուծությամբ հաճախակի այդպիսի մտքեր էի ունենում, սակայն համարձակություն չունեի բացել նման պատասխանատու խումբ քանի որ տեղադրելով մի սխալ ինֆորմացիա կարող էր մի մեղվաբույծի մեղվանոցի ոչնչացման պատճառ հանդիսանալ, և այս տարվա Մարտի 30 -ին երեկոյան որոշեցի բացել խումբը և եթե չարդարեցներ իրեն մեկ շաբաթից կջնջեի, բայց խմբի բացվելուց հետո մոտ 1 ժամում խմբում բաժանորդագրվեցին 60 մեղվաբույծներ ես ուղղակի ապշել էի և հենց այդ պահից էլ պատասխանատվությունը ավելի շատացավ: Անրհաժեշտ էր ամեն օր հետաքրքիր և ուսուցողական նյութեր տեղադրել խմբում որպեսզի խմբի անդամները կարողանաին ստանալ գրագետ ինֆորմացիա կապված մեղվաբուծության մասին: Այժմ խումբը ունի մոտ 300 հետևվորդ:
     Ձեր կարծիքով արդյոք մեղվաբուծությունը զարգանում է Հայաստանում ?
    
Այո միանշանակ, ասեմ ավելին Հայաստանի Հանրապետությունում մեղվաբուծությունը երիտասարդանում է այսինքը եթե մոտ 10-15 տարի առաջ մեղու պահում էին ծերերը և որոշակի հաշմանդամություն ունեցող մարդիկ, վերջին տարիներում մեղու պահում են երիտասարդները նույնիսկ 18 տարեկան երիտասարդներ ունենք խմբում ովքեր արդեն հմտացել են մեղվաբուծության մեջ: Եվ դա անշուշտ ազդում է մեղվաբուծության զարգացմանը:
     Ձեր կյանքի երկրորդ մասնագիտական հաջողությունը պաշտոնական կայք բացելն էր, ինչ նպատակներ և ակնկալիքներ ունեք Manukyan Honey կազմակերպությունից ?
    
Դա շատ լավ ձեռքբերում էր ինձ համար և այս պահին անգամ չեմ հավատում, որ կայքը արդեն իրականություն է և գործում է անխափան: Կայքի վրա աշխատել եմ երկու ամիս սկսած կայքի դիզայնից, գրագետ և օրգինալ առաջարկներից վերջացրած բարդ գործողություների առաջացրած խնդիրները վերացնելուց, կայքը նոր է երկու օր է ինչ պաշտոնապես կայացել է բացումը: Սակայն նորից բաժանորդագրությունները և պատվերների քանակները հասնում են գերագույնի: Կայքի նպատակն է միջազգային շուկայում ներկայացնելու Հայաստանի ալպիական գոտիներում տեղակայված մեվանոցների անարատ և մաքուր բարիքները, կամուրջ հանդիսանալ Եվրոպայի, Ասիայի և Արաբական երկրների հետ մեկտեղ, կատարել փորձի փոխանակումներ, մասնակցել միջազգային մեղվաբուծական փառատոններին և ձեռք բերել ժամանակակից աշխատանքային փորձ: Կայքում ներկայացնում ենք բնական մեղվամթերքներ և հայ մեղվաբույծներին առաջարկելու ենք որակյալ մեղվագույք որը Հայաստանի Հանրապետություն է ուղարկում Արաբական Միացիյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի խոշոր մեղվապահական գույք, պարագաներ և գործիքներ արտադրող Ալ - Ասլուն ընկերությունը: Ալ -Ասլուն ընկերության հետ արդեն կնքվել է պայմանագիր և մենք սկսել ենք համագործակցել և Հայաստանի մեղվաբույծներին առաջարկել օրգինալ ապրանքներ: Կայքը նաև ունի առաքման տարբերակ այժմ առաքումը գործում է հինգ երկրներում, Հայաստան, Ռուսաստան, Դուբայ, Իրան, և Ֆրանսիա: Ընթացքում պատրաստվում ենք ավելացնել առաքման քարտեզը և հայկական բնամթերքները հասցնել աշխարհի ցանկացած անկյուն: Նաև կայքում պատրաստել եմ հայտարարությունների բաժին որտեղ մեղվաբույծները անվճար կտեղադրեն իրենց հայտարարությունները և կայքը խթան կհանդիսանա մեղվաբույծի ստացած բարիքները հասցնել սպառողներին:
     Ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին ովքեր ցանկանում են զբաղվել մեղվաբուծությամբ սակայն դեռ չեն համարձակվում ?
    
Նման Երիտասարդներին խորհուրդ եմ տալիս նախ վերանայել իրենց որոշումը, արդյոք ցանկանում են զբաղվել այս գործով քանզի ինչպես ամեն կենդանի այնպես էլ մեղուն պահանջում է խնամք և համեմատած մյուս կենդանիների, միջատների նրանք շատ զգայուն էակներ են և եթե սիրով չմոտենաս իրենց ապա նրանք քեզ չեն ընդունի: Եթե զգացել եք, որ այո ՝ իրականում դուք ցանկանում եք զբաղվել մեղվաբուծությամբ ապա կատարեք առաջին քայլը և ձեռք բերեք մեղվաընտանիքներ, այնուհետև դրան զուգահեռ ձեռք բերեք համապատասխան գիտելիքներ այսօր համացանցը հասանելի է յուրաքանչյուրին և համացանցում կարելի է գտնել մեղվաբուծական հանրագիտարաններ, գրքեր, նյութեր, տեսահոլովակներ և այլն: ժամանակը պետք է ծախսել միայն ուսման վրա քանի որ մեղվանոցում կարող է այնպիսի ճգնաժամային խնդիրներ առաջանան, որ սկսնակ մեղվապահի թերի գիտելիքների արդյունքում կարող է ոչնչանալ ողջ մեղվանոցը: Ռիսկային գործոններ իհարկե կան անգամ ինձ մոտ և յուրաքանչյուր բիզնեսում ռիսկային ժամանակներ լինում են ուղղակի անրհաժեշտ է ճիշտ գնահատական տալ տվյալ իրավիճակին, իսկ եթե անգամ կորուստ է արձանագրվում պետք չէ հուսահատվել և դադարել զբաղվել այլ պետք է անցկացնել քննություն թե ինչու այդպես եղավ, որ սխալի հետևանքով և հետագայում շտկել այդ սխալը դա մարդուն նվիրում է աշխատանքային փորձ և հաջորդ նման խնդիրների դեպքում մեղվաբույծը կայացնում է խելացի որոշում:
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5329 | 0 | 0
Facebook