Մամուլում այսօր շրջանառվում էր մի նյութ, որի համաձայն իբր թե վերջին օրերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրային տրանսպորտի բոլոր վարորդներին ստիպում է ստորագրել մի փաստաթուղթ, որով նրանք պարտավորվում են չմասնակցել տեղի ունեցող ցույցերին ու չփակել ճանապարհները:
Շրջանառվող լուրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ ենք հաստատել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, ով նշեց հետևյալը.
«Հերթական անհեթեթ տեղեկատվությունն է: Վերջին օրերին, պարբերաբար, բոլորս ականատես ենք լինում նմանատիպ անհեթեթ և անհիմն հայտարարությունների», - մեկնաբանեց Արթուր Գևորգյանը: