Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արտակարգ դեպք Երևանում. ուժեղ պայթյունի հետևանքով մի քանի բնակարաններ են փլուզվել ու վնասվել ավտոմեքենաներ. ժամանել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը.

ФЕМИДА
Հեղինակ`
ФЕМИДА
15:00, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
Արտակարգ դեպք Երևանում. ուժեղ պայթյունի հետևանքով մի քանի բնակարաններ են փլուզվել ու վնասվել ավտոմեքենաներ. ժամանել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը.

Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05: 00-ի սահմաններում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Վրացական 10 շենքի 44 բնակարանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով վնասվել է բակում կայանված 10-ից ավելի ավտոմեքենաներ և փլուզվել բնակարաններ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ՝ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև փրկարարներ՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ծառայողներն ու Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բժիշկների խումբը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Արաբկիրի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հրամանատար Արման Նալգրանյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները: Առաջին իսկ պահից ժամանել է նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը: Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը եղել է գազից և անփութության հետևանքով: Նշված բնակարանը վերանորոգվում էր, և տանտերն այն հանձնել էր արհեստավորներին, ովքեր աշխատանքներ էին կատարում բնակարանում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պայթյունի հետևանքով վնասվել են նաև 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ հարկերի մի քանի բնակարաններ և այնտեղ բնակվելը վտանգավոր է։ Թե ով է փոխհատուցելու քաղաքացիների կրած վնասը, այս պահին քաղաքացիներն էլ չգիտեն, պարզապես նրանք հայտնվել են փողոցում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3227 | 0 | 0
Facebook