Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը

13:06, կիրակի, 11 փետրվարի, 2018 թ.
Հայ առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը

Այսօր նշվում է Բուն Բարեկենդանի տոնը: Բարեկենդանը շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրն է: Նշվում է Սուրբ Հարության` Զատկի տոնից 49 օր առաջ. այն շարժական տոն է։

Բուն բարեկենդանի օրը փակվում է Եկեղեցու վարագույրը՝ Ադամի Դրախտից ելնելու խորհրդով, և մինչև Զատիկ Ավետարանն այլևս չի համբուրվում, ինչպես Ադամը զրկվեց Կենաց ծառի ճաշակումից: Այսօր վանքերում ամենուր չափավոր վայելքներ են թույլատրվում, քանզի հաջորդ օրն այլևս հրաման չկա ուտելու:

Բուն Բարեկենդանի հաջորդ օրվանից սկսվում է Մեծ պահքի 40-օրյա շրջանը, որը կշարունակվի մինչև Սբ. Զատիկ: Բուն Բարեկենդանը հիշատակն է մարդկային առաջին երջանկության` Ադամի ու Եվայի դրախտային կյանքի։

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է:
    
    
    
     http://www.a1plus.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3633 | 0 | 0
Facebook