Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պահպանենք Զվարթնոց օդանավակայանի հին շենքը

20:28, երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ.
Պահպանենք Զվարթնոց օդանավակայանի հին շենքը

Շենքը հասցրել են այն վիճակի, որ հիմա ասում են` ֆինանսներ չունենք վերականգնելու և որոշում են կայացրել քանդել այն: Բայց մեր ձայնը կարևոր է (կարդացեք ստորև) և մենք դեմ ենք Զվարթնոց օդանավակայանի հին շենքը քանդելուն:

«Այո', շենքը ուժեղացման կարիք ունի: Միֆ է, թե անհնար է շենքը ուժեղացնել: Օդանավակայանի կառավարիչը պնդում է, թե շենքի վերականգնումը ծախսատար է եւ պահանջում է 10-12 միլիոն դոլար, մինչդեռ շենքը քանդելու եւ դրա փոխարեն նորը կառուցելու համար անհրաժեշտ է տասնապատիկ անգամ ավելի գումար», - նկատել է Գրիգոր Ազիզյանը:
     Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը հիշեցրեց, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից նոր բիզնես պլան է ներկայացրել կատարվելիք աշխատանքների մասին, սակայն կազմակերպությունը ցանկանում է լսել նաև հանրության կարծիքը։ «Այն որոշումը, որ կկայացնի հանրությունը, կլինի մեր կողմից ընդունելի», -ընդգծեց նա:
     Քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանի խոսքով էլ` ամենամեծ դատավորը այս հարցում հանրության կարծիքն է, որը պետք է հաշվի առնի և´ ներդրողը, և´ քաղավիացիայի վարչությունը։ «Ես ուրախ եմ, որ նման քննարկումներ են կազմակերպվում։ Ուրախ եմ, որ հասարակության ձայնը պատկան մարմինը, երբեմն նաև ներդրողները լսում են։
    
    
    
     Քրիստինե Մանուկյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3312 | 0 | 0
Facebook