Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վիկտորինա-մրցույթ նվիրված ՀՀ բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին

14:54, ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ.
Վիկտորինա-մրցույթ նվիրված ՀՀ բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին
     2018թ. փետրվարի 1-ին Գառնիի թիվ 1 հիմնական դպրոցում նշվեց ՀՀ բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը: Դպրոցի զինղեկ Լ. Բաղդասարյանի հրամանով ներս բերվեց ՀՀ պետական դրոշը: IX դասարանի աշակերտների կատարմամբ հնչեց ՀՀ պետական օրհներգը: Զինղեկը շնորհավորեց ներկաներին 26-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթեց խաղաղություն և անամպ երկինք մեր Հայաստան աշխարհին: Վիկտորինա-մրցույթին մասնակցեցին IXԱ և IXԲ դասարանների աշակերտներից կազմված թիմերը: Ժյուրիի կազմում ընդգրկված էին սոցյալ-մշակութային Մ/Մ նախագահ Լ. Փիլիպոսյանը, դպրոցի հոգեբան Ն. Մարությանը, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ Ի. Աբրահամյանը: Թիմերի ավագները ստանալով վիկտորինայի հարցերը սկսեցին նախապատրաստվել պատասխաններին: Յուրաքանչյուր հարցին նախապատրաստվելու ընթացքում կատարվեցին երաժշտական համարներ (հայրենասիրական երգեր, դուդուկի և դհոլի նվագակցությամբ): Վիկտորինայի 2-դ փուլում աշակերտները հավաքեցին ինքնաձիգը, իսկ 3-րդ փուլում հրաձգություն էր: Բարձր արդյունքներ ցուցաբերեցին հատկապես հրաձիգ-աղջիկները: Վիկտորինա-մրցույթում հաղթող ճանաչվեց IXԱ դասարանի թիմը, որին ընդամենը կես միավորով զիջեց IXԱ դասարանի թիմը: Ժյուրին մեկ անգամ ևս շնորհավորեց ՀՀ բանակի 26-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց թիմերին ակտիվ մասնակցության համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3122 | 0 | 0
Facebook