Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իսկ ինչ եթե …

Ervand
Հեղինակ`
Ervand
23:14, երկուշաբթի, 25 մարտի, 2013 թ.
Իսկ ինչ եթե …

Հաճախ ինքս ինձ փակվում եմ սենյակում ու ժամերով մտածում:
    
     Անկեղծ ասեմ, որ չեմ էլ հասկանում, թե ինչու:
    

Այ օրինակ, մի պահ կանգնեք հայելու առաջ, նայեք Ձեր աչքերի մեջ և տվեք ներքոհիշյալ հարցերը ինքներդ Ձեզ: Չեմ հասկանում` ինչի համար եմ ուղեղս ծանրաբեռնեում մի այնպիսի հարցով, որի պատասխանը ոչ մի մահկանացու չի կարող տալ:
    

  • Իսկ ինչ, եթե ես ունենայի ուրիշ ընտանիք
  • Իսկ ինչ, եթե ես ունենայի ուրիշ մասնագիտություն
  • Իսկ ինչ, եթե ես լինեի հակառակ սեռի ներկայացուցիչ
  • Իսկ ինչ, եթե ես լինեի օտարազգի
        

և այդպես շարունակ…
    

Եթե փորձեք պատասխանել ինքներդ Ձեր հարցին, ապա կհամոզվեք, որ պատասխաններն անթիվ են: Մի ինչ-որ բան չկարողանալուց հետո, ինչպես ես, այնպես էլ դուք, երևի կմտածեք, որ կյանքս այսպես դասավորվեր, շատ ավելի լավ կլիներ, կամ, օրինակ, եթե լինի այ այս բանը իմ կյանքում, ավելի հեշտ կկառուցեմ ապագաս:
     Իմ մտածմունքներից մի բան հասկացա, որը նորից ու նորից կապված է «Իսկ ինչ, եթե…» հարցի հետ:
     Այն, ինչ մտածում եք կապեք այն բանին, ինչ երազում եք, այնուհետև փորձեք կատարել այնքանով, իչքանով կկարողանաք և կտեսնեք, որ Ձեր պատկերացրածից ավելի լավ կստացվի:
     Ըստ իս, ընդգծված արտահայտությունը հաջողության միակ բանաձևն է, ըստ որի կարելի է մասամբ պատասխանել վերոհիշյալ հարցին` տալով Իսկ ինչ, եթե պատասխանը:


    


     Սարիբեկյան Երվանդ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3883 | 0 | 0
Facebook