Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամփոփում Պրոֆեսիոնալ K-1 Ֆեդերացիայում

Professional K-1 Federation
Մամուլի խոսնակ`
Professional K-1 Federation
22:48, շաբաթ, 30 դեկտեմբերի, 2017 թ.
Ամփոփում Պրոֆեսիոնալ K-1 Ֆեդերացիայում
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Պրոֆեսիոնալ K-1 ֆեդերացիան կազմակերպում է տարբեր առաջնություններ, որին մասնակցում են Հայաստանի տարբեր ֆեդերացիաներ և գրանցված ակումբներ: Մրցաշարերը անցնում են բավականին բարձր մակարդակով: Ֆեդերացիան ունի բարձրակարգ մարզիչներ և մրցավարներ, որոնք անցել են սեմինարներ մարզումներ տարբեր վարպետների մոտ և ստացել են մրցավարի բարձր աստիճաններ:
     2017 թվականի ընթացքում ֆեդերացիան կազմակերպեց և անցկացրեց 3 խոշոր մրցաշարեր՝ Երևանի բաց առաջնություն, Թիմային գավաթի բաց առաջնություն և Հայաստանի բաց առաջնություն: Այս մրցաշարերին մասնակցեցին շուրջ 350 մարզիկներ, որոնցից լավագույները պարգևատրվեցին դիպլոմներով, մեդալներով և գավաթներով: ֆեդերացիան նաև կազմակերպեց պրոֆեսիոնալ մենամարտ վարկանիշային գոտու համար, որը նույնպես անցավ բարձր մակարդակով և հաղթողը պարգևատրվեց դիպլոմով, մեդալով և վարկանիշային գոտիով: Տարեվերջում Պրոֆեսիոնալ K-1 Ֆեդերացիայի մարզիկներից 2 հոգի՝ Վահե Թադևոսյանը և Էդգար Վարդանյանը մասնակցեցին Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացած K-1 միջազգային բաց առաջնությանը և հաղթանակով վերադարձան հայրենիք:
     2018 թվականին արդեն նոր ծրագրերով կկազմակերպվեն մրցում-միջոցառումներ: ֆեդերացիայի նպատակն է զարգացնել K-1 մարզաձևը Հայաստանում, պահպանել առողջ մթնոլորտ սպորտային աշխարհում և ստեղծել ընկերական հարաբերություններ տարբեր սպորտաձևով զբաղվող մարզիկների միջև:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3247 | 0 | 0
Facebook