Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արթուր Մանուկյանը՝ ողբալի ապագայով կոմերսանտ

00:28, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
Արթուր Մանուկյանը՝ ողբալի ապագայով կոմերսանտ
     Հայ ժողովրդի և պետության յուրահատուկ խայտառակություն է ՀՀ դիվանագիտական կորպուսը: Այնտեղ հիմնականում հավաքված են գործից ու որևէ քաղաքացիականությունից հեռու անձինք: Օրինակ, երեք հյուպատոս ունեինք Լոս Անջելեսում, որոնք ժամկետն ավարտվելուց հետո չվերադարձան, ստացան ամերիկյան գրին քարտ և այժմ փաստացի ամերիկացիներ են: Այսինքն՝ այդ մարդիկ կոմերսանտ են, նրանց համար պետությունն ու պետական ծառայությունը միայն կոմերցիոն արժեքներ են, դե, իսկ եթե ծառայության ավարտից հետո հնարավորություն կա ավելի մեծ կոմերցիոն ասպարեզ մտնել, քան թե վերադառնալ Հայաստան, ապա ինչո՞ւ այդ մարդիկ չօգտվեն այդ հնարավորությունից: Եվ օգտվում են: Նիդերլանդների Թագավորությունում եւ համատեղության կարգով Լուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար (ԵՄ ազատ մամուլի դեսպան) Արթուր Մանուկյանը Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ դեպքերից է: Նախ սկսենք նրանից թե ինչ գործ ունի տակավին երիտասարդը ՀՀ դիվանագիտական կորպուսում: Պարզվում է մինչ ԱԳՆ «գործուղվելը» պարոն Մանուկյանը քաղաքացիական ծառայություն է իրականացրել Պաշտպանության Նախարարությունում՝ որպես ռազմական լրագրող: Ինչպես է ստացվում որ անգամ մագիստրատուրա չավարտած երիտասարդը դառնում է դիվանագիտական կորպուսի ղեկավար կամ դեսպան: Կարևորելով այս հարցերը՝ որոշեցինք դրանց պատասխանները ստանալու համար փոքր լրագրողական հետաքննություն անցկացնել: Նախ պարզվեց որ այս ամենի ետեւոմ կանգնած է նրա տատիկի քույրը՝ ԱԺ պատգամավոր տիկին Ռուզաննա Մուրադյանը, ով ակտիվ հովհանավորչություն է կատարում եւ ջանք չի խնայում տարբեր պետական պաշտոններում «տեղավորելու» իր սիրելի քրոջ թոռանը: Պարզվում է, որ Արթուր Մանուկյանի անհայտ լրագրող լինելու հանգամանքը բավական ձեռնտու է եղել ՀՀ հատուկ ծառայություններին, քանի որ նրանց պետք էին երիտասարդ կադրեր եւ նրա միջոցով աշխատելը դառնում է էլ ավելի հեշտ եւ կառավարելի: Ի՞նչ է անում պրն Մանուկյանը: Նախ ասենք որ, «դեսպան» Մանուկյանի կոմերցիոն գործունեությունը Հագգայում բաղկացած է երկու մասից` զուտ աշխատավարձ (որը ԱԳՆ պաշտոանական տվյալներով կազմում է շուրջ 1 միլիոն 764 հազար ՀՀ դրամ) և Հայաստանի ու Սփյուռքի հարիֆներից փող կպցնել: Բացի այդ ամենից, միլիոնավոր գումարներով ուղվում են նաեւ այդ «անիմաստ» եւ անհասկանալի գործունեությամբ զբաղվող հիմնարկի եւ նրա աշխատակիցների համար: Մի հանգամանք եւս՝ հերիք չէ տիկին Ռուզաննան «դիվանագիտական ծառայության» է ուղարկել իր քրոջ թոռանը, դեռ մի բան էլ քրոջ դստերը՝ տիկին Սոնա Մանուկյանին իբր եղբորորդու «օգնական» ՝ հյուպատոս: Շարունակթյունը մամուլի խոսնակի 2-րդ էջում...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1292 | 0 | 0
Facebook