Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ներսես Նազարյանը 22 միլիարդ է յուրացրե՛լ

irakan lurer
Հեղինակ`
irakan lurer
17:12, կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ներսես Նազարյանը 22 միլիարդ է յուրացրե՛լ

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար կոչվածը նոր երևույթներ առաջ բերեց։
     Ծերունական մառազմի մեջ ընկած ՀՔԾ պետը ՝ սկսեց քրեական գործեր հարուցել դեպքերի առթիվ, որոնք տեղի են ունեցել 10-15 տարի առաջ։
     Քրեական գործ հարուցելու համար արդեն առիթ է հանդիսանում քաղաքացու հաղորդումը այն մասին, որ դիցուք 15 տարի առաջ մի գործով կաշառք է տվել պաշտոնատար անձին։
     Արդյունքում ով ում հետ թշնամություն ունի թուղթ ու գրիչը վերցրած 37 թ-ի ոգով գրում է, իսկ պետության համար մեկ կաշառակերը ՝ ՀՔԾ պետը հարուցում է։
     Այս ֆոնի տակ բացահայտվեց ևս մի հանցագործություն, որը կատարել է ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի մերձավոր ընկեր, Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը։
     Ըստ աղբյուրի Ներսես Նազարյանը նալոգներ է դրած եղել քաղաքի գրեթե բոլոր գիշերային օբյեկտների վրա։
     Սխեման եղել է այսպես։
     Ամեն օբյեկտում պետք է պահպանություն իրականացնեին կարմիր բերետները։
     Այդ պահպանության գինը տատանվելուց է եղել ամսեկան 600.000-1.500.000 հհ դրամի սահմաններում կախված օբյեկտների շրջանառությունից։
     Այդ գումարներից 30.000 դրամի չափով, որպես հավելավճար տրվել է օբյեկտում պահպանություն իրականացնող կարմիր բերետավորին, մնացածը տնօրինել է Ներսիկ Նազարյանը։
     Ըստ աղբյուրի այս սխեմայով Երևան քաղաքի օբյեկտներից ամսեկան հավաքվել և Նազարյանի սեղանին է դրվել մոտ 150.000.000 հհ դրամ գումար։
     Բազմապատկեք այս թիվը 12 ամիսներով և 12 տարիներով (Նազարյանի պաշտոնավարման տարիները) և կստանաք կառուպցիայի այս ոլորտում իրական չափը 12 տարվա ընթացքում, մոտ 22 միլիարդ դրամ։
     Աղբյուրը նշում է նաև, որ դեռևս Նազարյանի պաշտոնավարման ժամանակ մի քանի անգամ եղել է հրապարակում և հաղորդումներ այս փաստերի հետ կապված, բայց բոլորն էլ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի կողմից ջրվել են, քանի որ Նազարյանը Շահինյանի փայը միշտ ժամանակին հասցրել է։
     Այժմ հետաքրքիր է, կհարուցի արդյոք թիվ մեկ կաշառակեր Շահինյանը քրեական գործ Նազարյանի դեմ, թե կվախենա որ վերջինս էլ իր վրա գործ կտա։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
291 | 0 | 0
Facebook