Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համապետական երրորդ շաբաթօրյակը Բյուրեղավան համայնքում

18:44, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Համապետական երրորդ շաբաթօրյակը Բյուրեղավան համայնքում


     Բյուրեղավան համայնքում իրականացվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական երրորդ շաբաթօրյակը: Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Միշա Եղիազարյանի գլխավորությամբ բոլոր կառույցների աշխատակիցները վաղ առավոտից մասնակցում էին սանմաքրման աշխատանքներին: Համայնքում շաբաթօրյակն արդյունավետ իրականացնելու նպատակով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ: Համապատասխան ծանուցագրեր են ուղարկվել և նախապես տեղեկացրել են համայնքի տնտեսվարող սուբյեկտներին, համայնքապետարանի և մարզպետարանի ենթակառույց հիմնարկներին, բնակիչներին: Ինչպես ընդունված է այստեղ՝ բոլոր մեկ մարդու պես մասնակցեցին շաբաթօրյակին: Շաբաթօրյակի շրջանակներում սանմաքրման աշխատանքներ կատարվեցին բոլոր հիմնարկների տարածքներում, քաղաքային գերեզմանատան և աղբավայրի տարածքում: «Բյուրեղավան» համատիրության, «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի աղբատար մեքենաները շրջում էին համայնքում և մաքրում տարածքները կուտակված աղբից:
     Շաբաթօրյակները մասսայական միջոցառումներ են, որտեղ մասնակցություն են ունենում բոլորը, իսկ Բյուրեղավան համայնքը մաքուր է, քանի որ տեղական իշխանությունների կողմից կա ամենօրյա հետևողական աշխատանք:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3815 | 0 | 0
Facebook