Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ագահ Մարդը

Լ.Ա.Օ.
Հեղինակ`
Լ.Ա.Օ.
00:45, հինգշաբթի, 21 մարտի, 2013 թ.
Ագահ Մարդը
     Մեծ ունեցվածքի տեր մի մարդ` չափազանց ագահ ու արծաթասեր, որ երբեք աղքատներին ողորմություն չէր տալիս, բարեգործություն չէր անում, ոչ էլ կարոտյալների պետքերն էր հոգում, այնպես եղավ, որ հանկարծակի մեռավ: Նրա բարեկամներն ու ազգականները կարգադրեցին նրան հերձել, որպեսզի տեսնեն, թե որն էր նրա հանկարծահաս մահվան պատճառը: Եվ երբ հերձեցին նրան և սիրտը չգտան, սարսափահար եղան: Ապա բոլորն էլ գնացին այն սենյալը, որտեղ գանձն էր պահում, բացեցին գանձապահարանը և ահա հանգուցյալ մարդու սիրտը գտան սատանայի ձեռքերում, որ վիշապակերպ նստել և պատառոտում էր այն: Եվ նրանց ովքեր նայում էին, ասաց.
     - Այս ոսկին ու արծաթը իր սրտի գինն են, որոնց դիմաց ձեր բարեկամը վաճառել է ինձ. իրավամբ այն իմ սեփականությունն է, ինչ կամենամ այն էլ կանեմ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4121 | 1 | 0
Facebook