Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Առողջ հասարակության ճշգրիտ չափանիշը ուսուցչի դիրքն է

11:37, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
Առողջ հասարակության ճշգրիտ չափանիշը ուսուցչի դիրքն է

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել մի խումբ մանկավարժների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով ներկաներին՝ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը առանձնակի կարևորել է հանրային կյանքում ուսուցչի դերակատարումը. «Առողջ հասարակության ճշգրիտ չափանիշը ուսուցչի դիրքը, վարկանիշն ու նրա հանդեպ գնահատանքն է: Հասարակությունները, որտեղ ուսուցիչն ամենաբարձր դասն է՝ ավելի բարձր քան գիտնականը, զինվորականը, նախարարն ու մնացած բոլորը, հասել են զարգացման առավելագույն աստիճանի: Ուսուցչի կատարած գործի արժևորումը ապրելակերպ է, միաժամանակ սեփական խնդիրների լուծման հիմնարար սկզբունք», - իր խոսքում նշել է Մ. Մկրտչյանը: ԿԳ նախարարի հայտարարած «Ուսուցիչ» նախաձեռնության շրջանակում, ինչպես նշել է Մ. Մկրտչյանը, նախատեսվում է ամրագրել ուսուցչի բազային աշխատավարձի շեմ, որպես սոցիալական երաշխիք:
     «Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ» անվանակարգում ի թիվս այլ ուսուցիչների պարգևատրվել է Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Գայանե Կոստանդյանը:
    
     Կոտայք Կրթություն Մշակույթ


    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3213 | 0 | 0
Facebook