Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայտնաբերվել է 8 կգ ոսկի

02:28, շաբաթ, 07 հոկտեմբերի, 2017 թ.
Հայտնաբերվել է 8 կգ ոսկի
     Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևիաշխատասենյակում 4 հատ շվեյցարական ժամացույց է հայտնաբերվել: Խոսքը թանկարժեք Longines, Raymond Weil և այլ բրենդների մասին է, փոխանցում է rosbalt-ը: Այս մասին հայտնի է դարձել Զամոսկվորեցկի դատարանում լսումների ժամանակ:
     Ինչպես նաև հայտնաբերվել են 250 հազար դոլար և 8 կգ կշռող ոսկե մետաղադրամներ:
     Նշենք, որ Ուլյուկաևը ձերբակալվել էր 2016թ. նոյեմբերին, 2 միլիոն դոլարի չափով կաշառք ստանալու համար: Քննության վարկածով՝ նա «Ռոսնեֆտի» ներկայացուցչից կաշառք էր պահանջել՝ «Բաշնեֆտի» բաժնեմասերի ձեռքբերման հարցով գործարքի նկատմամբ դրական եզրակացություն տալու համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4273 | 0 | 0
Facebook