Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ագրամունտը հրաժարական է տվել. հայտնի է դարձել՝ ով ժամանակավորապես կգլխավորի ԵԽԽՎ-ն

erevannews
Հեղինակ`
erevannews
21:19, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Ագրամունտը հրաժարական է տվել. հայտնի է դարձել՝ ով ժամանակավորապես կգլխավորի ԵԽԽՎ-ն
     ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արիևը հայտարարել է, որ ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտն ինքնակամ հրաժարական է տվել:
     «ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, ով այս տարի ռուսական կառավարական ինքնաթիռով մեկնել է Սիրիա՝ հանդիպելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, քիչ առաջ ինքնակամ հրաժարական ներկայացրեց: Որոշեց չսպասել երկուշաբթի օրը պլանավորված վերջնական քվեարկությանը: Հիմնվել է առողջական վիճակի վրա», - գրել է Արիևը Facebook-ի իր էջում:
     Պեդրո Ագրամունտը հաստատել է, որ լքում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնը: Նա այդ մասին գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ նշելով, որ հեռանում է՝ անձնական պատճառներից ելնելով:
     Ագրամունտի հրաժարականից հետո ԵԽԽՎ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կիրականացնի Վեհաժողովի ավագ փոխնախագահ Ռոջեր Գեյլը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2807 | 0 | 0
Facebook