Մոսկվայի կենտրոնում այսօր կրակ էին բացել հայ գործարար Արսեն Փափազյանի վրա, հայտնում է life.ru-ն: Նշվում է, որ անհայտ անձը չորս անգամ կրակել է տղամարդու վրա և հեռացել դեպքի վայրից, վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Արսեն Փափազյանը Վորոնեժում հայկական սփյուռքի ղեկավարն էր, նա քանիցս հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում՝ տարատեսակ սկանդալների պատճառով: