Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պետք է փորձենք ապրել այնպես, որ մեր սխալների պատճառով ուրիշներն իրենց կյանքով պատասխան չտան

21:19, կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Պետք է փորձենք ապրել այնպես, որ մեր սխալների պատճառով ուրիշներն իրենց կյանքով պատասխան չտան
    
    

Գիտեմ, որ չեմ գտնվում տարիքային այն հարթակի վրա, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրեմ, բայց ոչ էլ կարող եմ անտարբեր անցնել:
     Խոսքիս մեջ կլինեմ հակիրճ և չեմ փորձի վիրավորել ոչ մեկին, վերջիվերջո ամեն մարդ ինքն է որոշում իր կյանքում սեփական սխալների քանակը: Ճիշտ է, անսխալական մարդիկ չկան, բայց գոնե պետք է փորձենք ապրել այնպես, որ մեր սխալների պատճառով ուրիշներն իրենց կյանքով պատասխան չտան.
     Գիտեք, կյանքը կազմված է հիշողություններից, դրանք մենք ինքներս ենք ստեղծում… ու մարդիկ… չնայած ես այդ տեսակների մեջ մարդկային և ոչինչ չեմ տեսնում: «Մարդիկ» , ովքեր հրաժարվում են իրենց երեխաներից, ուզում եմ հասկանաք միայն մի կարևոր բան` դուք ձեզ զրկում եք գեղեցիկ հիշողություններ ունենալուց: Ձեր երեխայի առաջին քայլերը հիշողություն կդառնան ոչ թե ձեր այլ ուրիշ մեկի համար, առաջին անգամ նա մայր կկոչի ոչ թե ձեզ այլ ուրիշ մեկին:
     Եթե միայն այդ բոլոր երեխաներն ունենային գոնե այդ ուրիշ մեկին…


     Արփի Գրիգորյանի ֆեյսբուքյան էջի գրառումից

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2445 | 0 | 0
Facebook