Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Րաֆֆիի Տեսանկյունը

23:16, երկուշաբթի, 18 մարտի, 2013 թ.
Րաֆֆիի Տեսանկյունը
     Ռեպինի հայտնի նկարը հիշեցնում է հայ ժողովրդի ապրելակերպը. մի մասը նավի մեջ է, մյուս մասը՝ քաշում է այդ նավը: Րաֆֆին հայ ժողովուրդ ասելով ու՞մ նկատի ունի, ու՞մ համար է պայքարում, նրանց, ովքեր նավի վրա՞ են, թե նրանց, ովքեր դարեր շարունակ քաշում են այդ նավը, քանի որ իշխանավորները, իշխանամետները, օլիգարխները և ընդդիմականները պայքարում են հայ ժողովրդի բարեկեցության համար, իսկ բանվորագյուղացիական դասակարգի անունից խոսող, բարձրաձայնող չկա...Լևոնն էլ հայ ժողովրդի բարեկեցության մասին խոսեց, իսկ վերջում պարզվեց, որ իշխանավորները, իշխանամետները և օլիգարխները գումարած իրենց ընկերուհիները, ավելի հանգիստ սկսեցին ապրել, իսկ բանվորագյուղացիական դասակարգի կյանքում ոչինչ չփոխվեց, ընդհակառակը՝ ավելի վատացավ, նրանք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա քաշում են օր օրի ծանրացող նավը...Րաֆֆին գաղտնի է պահում իր ծրագրերը, դրա հետ մեկտեղ գաղտնի է պահում, թե հայ ժողովրդի որ՞ դասակարգի համար է պայքարում, քանի որ իշխանավորներն էլ են դասվում հայ ժողովրդի շարքին և պայքարում են հայ ժողովրդի համար: Ինտիլիգենցիայի մասին էլ չեմ խոսում, ցավոք, նրանք արդեն վաղուց համալրել են բանվորագյուղացիական դասակարգի շարքերը...Շարունակելի...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3440 | 0 | 0
Facebook