Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շատերի համար սոցցանցը կայանալու միջոց է, մի մասի համար էլ սոցցանցով հասարակական կարծիք կարելի է գրել

23:59, կիրակի, 03 սեպտեմբերի, 2017 թ.
Շատերի համար սոցցանցը կայանալու միջոց է, մի մասի համար էլ սոցցանցով հասարակական կարծիք կարելի է գրել
     Սոցիալական ցանց, վայր որը ստեղծված է ծանոթության, շփումների, ընկերների և հարազատների հետ զրուցելու, հիմնականում այն մարդկանց, որոնց զանգելու փոխարեն գրելն ավելի մատչելի է լինում։ Նպատակ, որը սոցցանց ստեղծողները դրել են, ստեղծելուց առաջ։ Լայն տարածում ունի հատկապես Ֆեյսբուք սոցիալական ցանցը, որտեղ մոտավորապես հայերի 60 տոկոսը գրանցված է։ Ինչպե՞ս են օգտվում հայերը սոցցանցերից։ Դժվար է ասել, որ նպատակային, երբ սովետական ժամանակաշրջանում մարդիկ դժվարությամբ կարողանում էին իրար փոստով նամակ ուղարկել, և ուրախանում էին դրանով, ապա հիմա անգամ իրար դիմաց նստած ժամանակ են սոցցանցով նամակ գրում։ Ինչ է՝ սա, բնականաբար չտեսության և չպատկերացնելու, թերզարգացված լինելու արդյունք։ Գրառումներ են կատարում, որոնց մեծամասնությունը ուղղակի անիմաստ են, և ո՞րն է շատերի նպատակը սոցցանցերում, բնականաբար սեփական վարկանիշը կամ ինքնագնահատականը բարձրացնելը ինչ-որ կերպ փորձելով երևալ։ Այն ինչ այդ երևալը շատ քիչ դեպքերում է լինում, որ սեփական խելամիտ գաղափարներով է լինում։ Ռոմանտիզմ, սովորաբար անչափահասների մեծամասնությունը սոցցանցերում տառապում է հենց սրանով, և պարզապես ծիծաղելի է դառնում, երբ օրինակ 14 կամ 16 տարեկան երեխան մեջբերում է օրինակ՝ Սևակի Դավաճան իմ սեր ստեղծագործությունը։ Շատերի համար սոցցանցը կայանալու միջոց է, մի մասի համար էլ սոցցանցով հասարակական կարծիք կարելի է գրել, երբ օրինակ քաղաքական որևէ իրադարձության մասին են գրում ԶԼՄ-ները, մեկ էլ այդ գրառման տակ հայտնվում է մի փսլնքոտ ինքնաճանաչման կարիք ունեցող մեկը, ով գրում է, սպանել է պետք սրան, կամ սա թալանչի է։ Իհարկե փոխարենը կարելի է ասել, որ փաստերով մեջբերումները ընդունելի է, քանի-որ խոսվում է եղածից ելնելով։ Դե, իսկ շատերն էլ սոցցանցով փորձում են երևալ այն, ինչ իրական կյանքում չկան, կամ միգուցե ինչ իրական կյանքում չեն կարողանում լինել։ Հաճելի կլիներ իհարկե, եթե Հայաստանում, սոցցանցը նպատակային օգտագործվեր, և շատ մանր հարցերը, որոնք նրանք հաստատ կարող են առանց խնդրի իմանալ որոնիչ համակարգերով չբարձրաձայնվեին։ Բայց ինչ արած հայերի մոտ, ամեն ինչ տարբեր է միջազգային աշխարհի համեմատ։ Բաներ կան, որոնք անընդունելի են, և դրանց թվում են՝ ինքնահաստատվելը, չարությամբ լցված լինելը։ Հաճախակի եմ տեսնում, որ որևէ լրագրողի կամ ակտիվ քաղաքացու գրառումների տակ, մարդիկ սկսում են իրենց թույնը թափել, ասելով՝ տափակ հոդված է, հիմարություն, և այլն։ Մենք հոդվածագիրներս ներողություն ենք խնդրում ձեզնից և ասում, կներեք, որ ինչ-որ բան գրելուց առաջ ձեր կարծիքը անհատապես չենք եկել հարցրել։ Իսկ իրականում ոչ ոք իրավունք չունի այդ կերպով պատասխան տալու որևէ նյութի։ Առավելագույնը կարող եք համակարծիք կամ տարակարծիք լինել։ Եթե մենք էլ սկսենք պատասխանել, համոզված եղեք հիմարությամբ դուք եք հաղթելու գաղափարապես՝ մենք։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8208 | 0 | 0
Facebook