Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր Հաղորդաշար Երիտասարդների կողմից ՙՙ Անցյալի Հետքերովՙՙ

22:04, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
Նոր Հաղորդաշար Երիտասարդների կողմից ՙՙ Անցյալի Հետքերովՙՙ
     Ինչպես տեղեկացանք Արթուր Մանուկյանի Ֆեյսբուքյան էջից, նկարահանվում է նոր հաղորդաշար, , Անցյալի Հետքերով, , ստեղծագործական անձնակազմը մեծ չէ սցենարի հեղինակը և հաղորդավարը Արթուր Մանուկյանն է, օերատորը Վիգեն Սարգսյանը, մոնտաժը և հնչյունային ռեժիսորը Զավեն Հայրապետյանն է: Սա մի հաղորդաշար է որը բացահայտելու է Հայաստանի տարբեր տարածաշրջաններում գտնվող անտառների մեջ թաքնված պատմամշակութային կոթողները, որոնց մասին մոռացվել է և ծառերի խտության պատճառով անհանր է հասնել դրանց: Խնդրեցինք Ա.Մանուկյանին բացել մի փոքր փակագծերը սակայն նա ասաց որ ոչ մի Փակագիծ չի բացվելու ամեն բան իր ժամանակին կլինի, մի քանի հարց մեր զրույցից Ա.Մանուկյանի հետ:
    
     Ինչ նպատակով է նկարահանվում այս հաղորդումը
    
Հաղորդման նպատակն է փնտրել և գտնել այն պատմամշակութային կոթողները որոնց այժմ անհնար է հասնել քանի որ տարածքի սաղարթախիտ անտառը ամեն բան իր գիրկն է առել և բարդություններ է առաջացնում մենք տեղանքում գտնվող ծեր մարդկանցից ինֆորմացիա ենք հավաքում մոտավոր փնտրվող տարածքների մասին և փորձում ենք ամեն բան անել որպեսզի ամեն գնով հանրությանը ներկայացնենք նոր հուշարձան:
    
     Հաղորդման բյուջեն շատ Է ?
    
Հաղորդման նկարահանման շրջանակներում դեռևս այդպիսի մեծ գումարներ չեն ներդրվել սակայն առաջիկայում եթե հաղորդումը պահանջի ներդրումներ մենք պատրաստ ենք դրան:
    
     Արդյոք վտանգավոր է հաղոդման նկարահանումները ?
    
Իհարկե այո քանի որ, մեզ դիմավորում է սաղարթախիտ անտառ որտեղ թաքնված են վայրի բնության գազանները, մենք չենք կարող իմանալ թե ինչ կլինի նկարահանման ժամանակ, այդպիսի անտառներում վայրի շները, գայլերը, արջերը շատ լավ են թաքնված և չեն սպասում անկոչ հյուրերի:
    
     Ձեր կարծիքով հանրությանը հետաքրքիր կլինի ձեր հաղորդաշարը?
    
Իմ կարծիքով այո քանզի հանրությունը ևս կհպարտանա որ ունի ևս մեկ հետաքրքիր վայր որտեղ կարող են գնալ և հմայվել մեր նախնիների կենցաղով, կտեսնեն նրանց ապրելակերպը և այլն:
    
     Սա ձեր հոբին է թե աշխատանքը ?
    
Սա իմ հոբին է ես շատ եմ սիրում նորանոր բացահայտումներ կատարել և ներկայացնել դրանք հանրության դատին հաղորդման միտքը երբ ծնվեց մեր նպատակն էր որպեսզի ամեն գնով գտնենք մեկ նորություն մեզ չի հետաքրքրում շահույթը նաև այս հաղորդումը կնպաստի Հայաստանում զբոսաշրջութայն զարգացմանը:
    
     Հաղորդման առաջին դիտումը երբ է ?
     Հաղորդաշարի առաջին մասը արդեն նկարված է և հիմա վերամշակվում է շատ շուտով օգոստոսի 20-25-ը կներկայացնենք հանրության դատին
    
     Մենք զրուցում էինք սցենարի հեղինակ և հաղորդավար Արթուր Մանուկյանի հետ: Շնորհակալություն ենք հայտնում որ չմերժեցիք մեր հրավերը մաղթում ենք ւեզ նորանոր հաջողություններ:
     Ի դեպ այս հղումով կարող եք դիտել հաղորդման անոնսը https://www.youtube.com/watch?v=DWKjFmF9Q4g&t=23s
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3031 | 0 | 0
Facebook