Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵԶրույթ

Rafayel Mnatsakanyan
Մամուլի խոսնակ`
Rafayel Mnatsakanyan
23:58, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
ԵԶրույթ

Քանզի սահմանում կրկին լարված է իրավիճակը, թույլ տվեք մի առաջարկ անեմ։ Բայց մինչ դա փորքիկ զգուշացում հատուկ սուԹի հայՐենԱսերՆերի համար՝ մոմիկ դրեք համապատասխան վայրում նոր կարդացեք։
     Ուրեմն այսպես։ Առաջարկում եմ մեր բոլոր տեսակի ԶԼՄ-ներից, ծախված, տրված, ազնիվ, օբյեկտիվ, Ամերիկամոլ, ռուսամոլ, եվրամոլ կամ արվամոլ կայքերից վերջնականապես հանել «Տարածաշրջանի Ամենամարտունակ Բանակ» եզրույթը, քանզի դա իսկապես ԵԶրույթ է։ Այս արտահայտությունից հրաժարվելով մեր բանակի մարտունակությունը հաստատ չի տուժի։ Մերձավոր արևելքի ամենամարտունակ բանակը՝Իսրաելի բանակն է, բայց երբեք ոչ Ռոզա Պարկերը, ոչ Արիել Շարոնը, ոչ Շիմոն Պերեսը, ոչ Բենյամին Նյատանյահուն կամ որևէ մեկը չասեց, որ մենք սենց մենք նենց։ Միակ բանը, որ ասել են ու անում են, դա հետևյալն է՝- եթե Գազայի շրջանից մի հատ, ռակետ․ռումբ, բոմբիկ կամ տիր մեր ուղությամբ կրակեց, ձեր մայրիկը վնգստալույա։ Ասել են, անում են։ Մի հատիկ տեղ չհասած փափուշտի դիմաց 10 հատ պաղեստինցի են դնում։ Ի՞նչ բարոյական հաղթանկ, ի՞նչ տարածաշրջանի ստաբիլություն։ Մարդկանց պետականությանը վտանգա սպառնում, ու իրանք թքած ունեն, ով ինչա ասում։ ՄԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆՔԻԸ և ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, սա է իրանց պատասխանը։
     Չէ, ես այդքան դուխ չունեմ, որ Իսրայելն ու Հայաստանը նույն հորիզոնականին դնեմ, բայց մի քիչ ֆայմ ունեմ ասելու, որ երազերով ապրել չի կարելի։ Առավոտից երեկո Տարածաշրջանի Ամենամարտունակ Բանակ եզրույթով ֆռֆռալ չի կարելի։ Գործա պետք անել՝ ԳՈՐԾ։ԷԼի ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿՆ ենք, ինչա եղել, կասկածող կա՞՞՞, մեր տղերքի պես դուխ ունեցող կա՞՞՞, մեր պապերի պես թասիբով մարդ կա՞՞՞՞։ ՉԿԱ՛։ Ու դրա համար, եկեք առանց պաթոսային, ամպագորգոռ բառերի ապրենք ու պաշտպանենք մեր երկիրը։ Տանկային բիատլոն միատլոնի ենք մասնակցում ես իմ ինչ տեղեր ենք զբաղեցնում։Բա ձեր ցավը տանեմ, ետ չեմպիոն բիատլոնիստ տանկիստները խի մաման ծաղկաման չեն անում իրանց վրա կրակողին, իրանց եղբորը սպանողին։ Են օրնել մի բան կարդացի, ասում են եկեք Տավուշի մարզի են վտանգավոր, սահմանամերձ ճանապարհով էլ չանցնենք, նոր ճանապար են քցել, ըտեղով գնաք գանք։ Այ քեզ բան։ Է շատ լավա, եկեք մենակ Երևան-Սևան ճանապարհը օգտագործենք, մնացածից հրաժարվենք։Ու Էս ժամանակա պետք Տարածաշրջանի Ամենամարտունակ բանակ Եզրույթը հիշել, ու ասել ԲԱ ՔՈՒ հերն եմ անիծել, ամեն մի վնասված դարպասի, ավտոյի, կամ տանիքի համար օջախի լույս ենք հանգցնելու։Ամեն մի կաթիլ արյան դիմաց սերունդներ ենք պարկացնելու։ Թե չէ Տարածաշրջանի ամենամարտունակ բանակ, Տարածաշրջ՜՜անի ամենամարտունա՜՜կ բանակ, Տարածաշրջանի ՜ ամենամարտո՜՜՜ւնակ բա՜՜նա՜՜՜կ, Տա՜րա՜ծաշրջ՜անի՜ ամենա՜մա՜րտո՜ւնա՜կ բանա՜՜կ։ Հասկացա՛նք։

Տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, այսօր կրկին ունի զոհեր ու վիրվորներ։ Տարածաշրջանի ամենամարտունակ բանակը դեռ միջազգային ատյաններին է դիմում, որ սանձեն ագրեսորին։Տարածաշրջանի ամենամարտունակ բանակը մինսկի խմբի բառադի համանախագահներին չի կարողանում բացատրել, որ այսպես այլևս հնարավոր չէ։ Տարածաշրջանի ամենամարտունակ բանակը անյցյալ տարի կորցրեց 800հա հայրենիք։Տարածաշրջանի ամենամարտունակ բանակը 100-ից ավել զոհ տվեց երեք օրում։Տարածաշրջանի ամենամարտունակ բանակի գերված զինվորնեին սպանում են, սեռական օրգանները կտրում, դնում բերանները ու ուղարկում հետ՝ տարածաշրջանի ամենամարտունակ բանակ։ Տարածաշրջանի ամենամարտունակ բանակը ունի լուրջ խնդիրներ սննդի, վառելիքի, կարգ ու կանոնի ու էլի շատ ու շատ հարցերում։ Տարածաշրջանի ամենամարտունակ բանակ ունեցող երկիրը դեռ չի կարողանում գործարկել Ստեփանակերտի օդանավակայանը։ Տարածաշրջանի ամենամարտունակ բանակի շարքերը, դավադիր գնդակից նոսրանում են։ Տարածաշրջանի ամենամարտունակ բանակը չի սանձում թշնամուն և չի տալիս արժանի պատասխան։ Տարածաշրջանի ամենամարտունակ բանակը մեղադրում է բոլորին, որ թույլ չեն տալիս տանկերով հասնել բաքու։ Տարածաշրջանի ամենամարտունակ բանակը սպասում է Մոսկվայի զանգին ու մեկ զանգով տարածաշրջանի ամենամարտունակ բանակը դադարում է հայրենիքի ազատագրումը։Տարածաշրջանի ամենամարտունակ բանակ ունեցող երկիրը չի ճանաչում Արցախի անկախությունը։ Տարածաշրջանի ամենամարտունակ բանակը բավարարվում է բարոյական հաղթանակներով։Տարածաշրջանի ամենամարտունակ բանակին սպառնում են, որ կխփեն ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ, որը կանցի Արցախի երկնքով։Տարածաշրջանի ամենամարտունակ բանակի զինվորներ տեղափոխող մեքենաները շուռ են գալիս, խլելով կյանքեր: Տարածաշրջանի ամենամարտունակ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը եթերում բարձրաձայն հայտարաում է, որ պատրաստ է հանձնել տարածքներ։ Տարածաշրջանի ամենամարտունակ բանակի սահմանապահ հերոսները սնվում են օձերով, մողեսներով և նմանատիպ այլ դելիկատեներով։ Տարածաշրջանի ամենամարտունակ բանակում զոհված հերոների ընտանիքները ապրում են խիստ անբարենպաստ պայմաններում։Տարածաշրջանի ամենամարտունակ բանակում ծառայությունից խուսափում են։ Տարածաշրջանի ամենամարտունակ բանակում զինվորին դաժանորեն ծեծում են, ծեծելով սպանում և խռտվիլակի պես կախում մարզաձողից։ Տարածաշրջանի ամենամարտունակ բանակում զոհված հերոսների ծնողներին, սևազգեստ մայրերին նախագահականի դիմացի փողոցով քարշ են տալիս, , , ,
     Հատված․կրճատումնորվ, շարունակելի․․․․ MR ©

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4508 | 0 | 0
Facebook