Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մինչև մեր շնչած թթվածնի վերջին մոլեկուլը մենք նոր բան ենք սովորելու կյանքից.նոր, հաջորդ սխալը կանխող մի բան...

---
Հեղինակ`
---
17:40, կիրակի, 09 հուլիսի, 2017 թ.
Մինչև մեր շնչած թթվածնի վերջին մոլեկուլը մենք նոր բան ենք սովորելու կյանքից.նոր, հաջորդ սխալը կանխող մի բան...
     Այն, ինչը ժամանակին թվում էր անհնարին, դարձել է հնարավոր: Անհնարին էր թվում ապրել առանց ինչ-որ մեկի, առանց ինչ որ անընդհատ կրկնվող մի երևույթի, ինչպես հիմա անհնարին է թվում քնել առանց աղոտքի.... Երբ մենք փոքր էինք, անհնարին էր թվում առավոտը սկսել առանց մայրիկի մի ջերմ համբույրի, առանց նրա ջերմ գրկի.... Դպրոցում մեզ անհնարին էր թվում այն, որ օրերից մի օր կարող ենք կորցնել մեր դպրոցական ընկերներին.... Յուրաքանչյուր խենթության պահին, որը մեզ այդ պահին անխուսափելիորեն պետք էր, անհնարին էր թվում, որ օրերից մի օր դա հիմարություն է թվալու մեզ.... Ամեն մի երջանիկ լուսանկարի համար, որ արել ենք մենք անցյալում, 1 տարի կամ թեկուզ 10 տարի անց կարող ենք ամաչել.... Մի ժամանակ արված ամենասուրբ թվացող երդումը մեզ հետո սրբապղծություն կթվա.... Ժամանակին ասված ամենաանկեղծ խոստովանությունը հետո մեզ կարժեզրկի մեր իսկ աչքերում.... Մի ժամանակ լսած երաժշտւթյունը, որը լսելիս ժամանակին լաց ենք եղել ու ամեն մի բառի հետ կապել մեզ, հետո կարող է մնալ լոկ երաժշտություն: Անցյալում մեզ համար հարազատ մարդկանց տված ամեն մի վիրավորանքը մեզ հետո ինքներս մեր աչքերում կցածրացնի, ինչպես և անարժաններին տված ամեն մի լավ խոսքի համար հետո կփոշմանենք՝ հատ առ հատ.... Մի օր կհասկանանք, որ անցյալում ունեցած սիրո գլխապտույտը երկար չտևեց.... Երբևէ ունեցած մեր ամենադժվար օրը մի օր ծիծաղով ենք հիշելու.... Մի ժամանակ ունեցած ամենաթանկ անունը, որը լսելիս մենք ժպտացել, լացել և ցնորվել ենք, մի օր հնարավոր է չշարժի անգամ մեր դեմքի միմիկան.... Երբևէ մեզ մենակ զգացած պահերը հիշելով մենք ափսոսանքով կգիտակցենք, որ դա միակ համոզմունքն է եղել, որում մենք չենք սխալվել....Մեզ հոգնեցնող ու նյարդայնացնող աշխատանքը, մի օր մեզ համար կարող է երազանք դառնալ.... Միգուցե մենք ուղղակի մոռանանք այն դեմքերը, որոնք տեսնելիս երբևէ մեր սիրտը արագ է զարկել.... Մի օր կհասկանանք, որ նրանց, ում կուրորեն հավատացել ենք, մեզ ամենից շատն են խաբել: Նրանց, ում վստահել ենք, մեզ ամենից շատ են դավաճանել: Նրանց, ում անմնացորդ սիրել ենք, մեզ ամենից շատ նրանք են տանջել.... Ու այսպես, ոչ ոք չգիտի իր թթվածնի վերջին մոլեկուլի համը. դրա համար էլ գնահատեք նրանց, ովքեր ձեր կողքին են: Ներեք, որովհետև դա մեծագույն շնորհ է: Եվ վերջապես ՍԻՐԵՔ, թեկուզ մինչև խելագարություն:
     Ու թքած, թե մի օր դա ծիծաղելի է թվալու....
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4292 | 0 | 0
Facebook