Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանի մանուկներ հիմնադրամ . Տասնամյա գործընկեր

12:48, ուրբաթ, 30 հունիսի, 2017 թ.
Հայաստանի մանուկներ հիմնադրամ . Տասնամյա գործընկեր

Հայաստանի մանուկներ հիմնադրամ . Տասնամյա գործընկեր, որը մեր դպրոցի համար դարձավ հույսի ու լույսի փարոս

Հատուկ շնորհակալություն հիմնադրամի բոլոր աշխատակիցներին՝ ի դեմս Գարո Արմենի, մեր կողքին լինելու, մեզ աջակցելու և մեր գաղափարները կյանքի կոչելու համար


     ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս նախարար Լևոն Մկրտչյանի, և «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» ՝ ի դեմս COAF ատենապետ Գարո Արմենի, 12.06.2017թ. ստորագրել են համագործակցության հուշագիր: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» մեծ վաստակ ունի Հայաստանի կրթական համակարգում: Ըստ նախարարի` նմանատիպ փաստաթղթերի ստորագրումը նաև առիթ է, որպեսզի նշվի այն շատ կարևոր և նվիրված աշխատանքը, որ 10-ից ավելի տարիներ իրականացնում են մեր հայրենակիցները ՀՀ-ում: «Հիմնադրամը հայկական կրթական համակարգի բոլոր խոշոր ծրագրերում իր յուրահատուկ ձեռագիրն ունի: Այն մեր երեխաների կյանքի բոլոր ոլորտներում է և ուղեկցում է նրանց մանկությունից մինչև գիտություն: Նրանք մեր կրթական մակարդակը տանում են միջազգային ճանաչման: Սա մտադրությունների հուշագիր է, որը, մի կողմից, ամրագրում է իրենց ուղենիշները, մյուս կողմից` մեզ հնարավորություն է տալիս օգտագործել հիմնադրամի փորձը մի քանի ուղղություններով: «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» ատենապետ Գարո Արմենն էլ իր հերթին նշել է, որ հայ ժողովրդի պատմությունը դարերի խորքից է գալիս, և մեր ապրելակերպի ամենակարևոր ջիղը կրթությունն է եղել: «Մեր նպատակն է գալիք 100 տարվա ընթացքում փոխել ամեն ինչ և կրթական մակարդակն այնքան բարձրացնել, որ աշխարհին էլ հայտ ներկայացնենք: Ուզում ենք մեր մանուկներին տալ այն կրթությունը, որը կա առաջավոր երկրներում», -ընդգծել է նա: ՀՀ ԿԳ նախարարությունը պատրաստակամություն է հայտնում օժանդակել հիմնադրամին շահառու դպրոցների ընտրության հարցում, խրախուսել նրանց ակտիվորեն ներգրավվել իրականացվող նախաձեռնություններում, նպաստել շահառու դպրոցների ներգրավմանը նախարարության կողմից իրականացվող պետական այն ծրագրերում, որտեղ համատեղ ջանքերը կարող են հանգեցնել ֆինանսական և ծրագրային արդյունավետության: Կողմերը պատրաստակամություն են հայտնում մշակել և հանրայնացնել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը խթանող ուսումնաօժանդակ նյութեր և մեթոդական ձեռնարկներ՝ այդ թվում մասնագիտական կողմնորոշման, սոցիալ-ֆինանսական կրթության, մասնագիտական աջակցության և այլ ոլորտներում, աջակցել շահառու դպրոցների տնօրենների կարողությունների զարգացմանը՝ վերջիններիս համար հասանելի դարձնելով Հայաստանում և արտերկրում դպրոցական կառավարման և ուսումնական բովանդակության առաջատար փորձը։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4832 | 0 | 0
Facebook