Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերապատրաստումը հնարավորություն կտա ի մի բերելու իմացածը

20:24, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Վերապատրաստումը հնարավորություն կտա ի մի բերելու իմացածը
     2017թ. հունիսի 13-ից 22-ը ընկած ժամանակահատվածում «Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի են ունեցել ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու» և «Ֆիզկուլտուրա» ուսումնական առարկաներից:
     «Ինֆորմատիկա» և «Ֆիզկուլտուրա» ուսումնական առարկաների դասընթացավարներն էին նույն դպրոցի «Ինֆորմատիկա» ուսումնական առարկայի ուսուցիչ և համակարգչային օպերատոր Գոհար Ռոբերտի Վարդանյանը և «Ֆիզկուլտուրա» ուսումնական առարկայի ուսուցիչ Սամվել Սմբատի Սարգսյանը:
     Վերապատրաստումը հնարավորություն կտա ի մի բերելու իմացածը, հարստացնելու գիտելիքների պաշարը, նաև ծանոթանալու նորագույն տեխնոլոգիաներով ու ծրագրերով աշխատելու հնարավորություններին։


    
     Աբովյանի հինգերորդ հիմնական դպրոց

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2363 | 0 | 0
Facebook