Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հիշարժան տարեթվեր.Ակակի Ծերեթելի

12:29, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
Հիշարժան տարեթվեր.Ակակի Ծերեթելի


     Ակակի Ծերեթելին ծնվել է Սաչխերի շրջանի Սխվիտոր գյուղում, հարուստ ավատատերի ընտանիքում։ Վրացերեն և ռուսերեն գրել-կարդալ սովորել է ծնողներից։ 1850 թվականին ընդունվել է Քութայիսի նահանգի գիմնազիա։ 1859 թ-ին մեկնել է Պետերբուրգ և որպես ազատ ունկընդիր։ Վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, Իլյա Ճավճավաձեի հետ միասին Ակակի Ծերեթելին համարվում է վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներից

Ուսանողական տարիներին ծանոթացել է Տարաս Շևչենկոյի և «Սովրեմեննիկի» շուրջը համախմբված գրողների հետ, որոնց ազդեցությամբ էլ կազմակերպվել են նրա գրական-գեղագիտական հայացքները։ 1862 թվականին վերադարձել է Քութայիս և նվիրվել գրական աշխատանքին։ Անգնահատելի են նրա ծառայությունները վրաց ռեալիստական թատրոնի վերականգնման և պարբերական մամուլի զարգացման գործում։
    
     https://hy.wikipedia.org/wiki/

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5119 | 0 | 0
Facebook