Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կյանքի 29-րդ գարունը

17:30, հինգշաբթի, 07 մարտի, 2013 թ.
Կյանքի 29-րդ գարունը

Կյանքի 29-րդ գարունը


    

Գարուն: Տարվա եղանակներից երևի թե ամենաուրախալի եղանակը: Երբ շունչ է առնում ամեն ինչ՝ ծիլ ու ծաղիկ, դաշտ ու արահետ: Ամեն գարնան հետ կարծես կյանքը նորովի է սկսվում: Բայց ոչ այս գարունը:

Դեռևս մթնշաղ էր: Հիվանդասենյակի ճնշող պատերի ներսում մի տարօրինակ լռություն կար: Կարծես սա մի դատարկ սենյակ էր, ուր անգամ օդ չկար շնչելու: Քաղաքը նոր էր արթնանում: Արեգակի առաջին ճառագայթները հետզհետե սկսում էին ջերմացնել համայն մարդկությանը: Այդ լռին հիվանդասենյակում պառկած էր նա: Նա, ով ամբողջ կյանքում երազել էր երջանկության մասին, որը այնքան կարճ տևեց նրա կյանքում, որ անգամ չհասցրեց հրաժեշտ տալ զավակին: Ամեն ինչ արդեն ակնհայտ էր: Կյանքի մայրամուտը նրա համար արդեն եկել էր՝ չնայած որ դեռևս չէր բոլորել քսանիննը տարին: Նա արդեն հոգնել էր, հոգնել էր բազմաթիվ բուժումներից, հոգնել էր իր հիվանդությունից, հագնել էր կյանքից: Պայքարելու ոչ մի միջոց չէր մնացել, սպառվել էին ուժերը: Մնում էր միայն մի բան՝ հեռանալ այս կյանքից: Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս թողնել ամեն ինչ՝ տուն, ընտանիք, ամուսին, որդի, թողնել այս կյանքի քաղցրությունները, ինչպե՞ս…

Երկար ժամանակ էր ինչ գամված էր անկողնում: Հեռվում թողել էր դեռ երկու տարին չբոլորած որդուն և պայքարում էր ահասարսուռ թշնամու՝ հիվանդության դեմ: Կարծես թե ամեն ինչ ճիշտ էր դասավորվել կյանքում՝ սեր ապա ընտանիք հետո ծնվել էր որդին և ապրում էին հաշտ ու համերաշխ ընտանեկան կյանքով: Բայց ավաղ ամեն ինչ փլուզվում էր: Ոչ ոք անգամ չէր էլ մտածի, որ այս երիտասարդ մայրը մոտեցել է կյանքի մայրամուտին: Միայն նա, նա էր զգում, որ այս գարունը իր կայանքի վերջին գարունն է լինելու: Այդպես էլ եղավ: Հենց այդ առավոտ, հենց նույն հիվանդասենյակում, հենց նույն արեգակի առաջին շողերի ներքո, նա հոգին ավանդեց Աստծուն: Սա մեծ հարված էր բոլորին, անգամ նրանց, ով չէր էլ ճանաչել նրան: Եվ ահա այսպիսի մեծ դժբախտություն, նա էլ չկա: Մահը տարավ նրան մեզանից, կործանեց ամեն ինչ՝ ընտանիք, կյանք, սեր: Եվ հիմա սգում ենք: Անգամ նրա հոգին է ողբում մեզ հետ՝ շրջելով սպիտակ դագաղի մեջ պառկած նրա անէացած մարմնի շուրջը: Սա մեծ բոթ էր: Չէ որ որբացավ մանուկ, որն անգամ չէր էլ գիտակցում կորստի գինը, չէ որ կործանվեց ընտանիք, որն այդքան սիրով էր լցված:

Վերջին հրաժեշտի պահին անգամ չինք հավատում, որ կորուստը անդառնալի էր, որ այլևս հետդարձի ճամպա չկա, որ այդ սպիտակ դագաղով տանում են թաղելու սեր ու կսկիծ, որ անգամ գեղեցկությունն ու սերը չի փրկի աշխարհը: Ննջիր խաղաղությամբ քույր մեր: Քո կյանքի քսանիներորդ գարուն մեծ ցավ տվեց մեզ: Մենք կորցրեցինք հարազատ մարդու, որդիդ կորցրեց մայր, որի կորուստը անդառնալի է: Ասում են թե մարդ որբ է մնում մոր կորստով, քանզի մայրը տան Աստվածն է: Երևի թե ճիշտ է, չգիտեմ, բայց անկասկած լավ եմ հասկանում, որ առանց մայր մեծանալը դա ահասարսուռ տանջանք է:

Նվիրում եմ եղբորս կնոջ հիշատակին, ննջիր խաղաղությամբ թող Աստված լուսավորի քո հոգին...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6009 | 0 | 0
Facebook