Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մ. Գոշ. ԲԱՄԲԱԿԵՆԻՆ ԵՎ ՍՈՍԻՆ (առակ)

18:35, երեքշաբթի, 09 մայիսի, 2017 թ.
Մ. Գոշ. ԲԱՄԲԱԿԵՆԻՆ ԵՎ ՍՈՍԻՆ (առակ)

Սոսու մերձակայքում երկրագործները ոռոգում էին բամբակի արտերը և միմյանց զգուշացնում, որ չտրորեն բամբակի ծառերը: Լսելով, որ բամբակենուն ծառ են կոչում, սոսին բարկացավ.

-Ինչպե՞ս է դա ինձ հավասար ծառ կոչվում, քանզի ես այսքան բարձր եմ և մեծ տեղ եմ գրավում:
     Բամբակենին լսելով, առանց երկմտելու ձայն տվեց՝ ասելով.
     -Բարձր ես ու հաստ, բայց օգտակար չես: Ոչ շինվածքի, ոչ պտղաբերության, ոչ էլ վառելու համար ես գովելի: Թանձր ստվեր ունենալով ավելի շատ բամբասանքի ես արժանանում, քան գովեստի: Իսկ ես, թեպետ նվաստ ու տկար, բայց օգտակար եմ ոչ միայն հարուստների, այլև աղքատների համար: Խնամելու, քաղելու, գործելու դեպքում ոչխարների բրդի, վուշի, շերամի մետաքսի նման դառնում եմ հագուստ: Խոզակաղինից բացի դու բոլորովին այլ բան չես տալիս:
     Այսպես նախատվելով բամբակենուց՝ սոսին լռեց:

Առակս սնոտի և պարծենկոտ մարդկանց է լռեցնում, նրանց, որ ունեն տեսք ու հասակ և ապրում են անօգուտ կյանքով, արհամարհում են տկարներին և հասակով կարճերին, որոնք, սակայն, շատ բաներում պիտանի են և օգտակար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
13713 | 0 | 0
Facebook