Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Փոքրիկի անհոգ մանկությունը ընդհատվեց մեկ տարի առաջ

Օգնենք
Մամուլի խոսնակ`
Օգնենք
10:35, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
Փոքրիկի անհոգ մանկությունը ընդհատվեց մեկ տարի առաջ

Նայելով այս ժպտերես, հմայիչ ու խելացի աչքերով աղջնակին՝ երբեք չես մտածի, թե ինչ փորձությունների է նա ենթարկվում: Փոքրիկի անհոգ մանկությունը ընդհատվեց շուրջ մեկ տարի առաջ, երբ նրա մոտ ախտորոշվեց կոկորդի պապիլոմատոզ: Կարինան ընդհամենը հինգ տարեկան է, բայց Մոսկվայում արդեն երեք անգամ ենթարկվել է վիրահատության, սակայն պապիլոմաները շարունակում են աճել ու կարճ ժամանակ անց երեխան ստիպված է լինում կրկին վիրահատվել: Հայաստանում ու Ռուսաստանում բուժումը արդյունավետ չէ: Հիվանդության դեմ պայքարելու միակ միջոցը եվրոպական երկրներից մեկում բուժումը շարունակելն է:
     Մենք բոլորս, և առաջին հերթին Կարինան, վստահ ենք, որ հիվանդությունը կրելու է ջախջախիչ պարտություն ու նահանջելու է Կարինայի հզոր կամքի ուժի և մեր բոլորիս աջակցության շնորհիվ: Ոչ մի մարդ, ոչ մի ընտանիք ապահովագրված չէ նման դեպքերից, ու միայն ամեն մեկիս նույնիսկ չնչին օգնության շնորհիվ է, որ առաջին հայացքից անհնարինը շատ հեշտությամբ դառնում է իրական: Եթե ցանկություն ունեք կատարել նվիրատվություն ապա կարող եք մտնել հետևյալ հղումով՝ https://www.youcaring.com/littlekarina-807483 կամ փոխանցել այս հաշվեհամարներին՝
    
     1570024501020101USD
     1570024501020146EURO
     1570024501020100 AMD
     Ameriabank
     Ստացող Ռիգինա Կարապետյան:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3933 | 0 | 0
Facebook