Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղաքական սպանդ Շիրակի մարզում

Lia Poghosyan
Հեղինակ`
Lia Poghosyan
21:58, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Քաղաքական սպանդ Շիրակի մարզում

Շիրակի մարզում ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հարգվում է Ջաջուռի մոտ գտնվող Հերհերի ձորում կամ ինչպես տեղացիներն են ասում՝ Ջարդի ձորում, ուր այսօր այդքան էլ ակտիվություն չէր նկատվում, մասնավորաբար քաղաքական չինովնիկների կողմից: Կարծես մարզում քաղաքական ջարդ էր եղել:

Մինչդեռ, ապրիլի 2-ի խորհրադարանական ընտրություններից դեռ մեկ ամիս չի անցել: Իրար հերթ չտվող, վարկանիշային ցուցակով պատգամավորի թեկնածուների շքերթը եկավ ու անցավ, մի քանիսն էլ կարողացան այս մարզից մանդատներ փախցնել:

Հանրային այսպիսի միջոցառումներից էլ կարելի է կանխատեսել մարզում ապագա հինգ տարիների քաղաքական եղանակը:

Փաստերը խոսում են, որ հանրապետականը կրկին կաղում է այս մարզում:

Հանրապետական երկու պատգամավորները՝ Արմանն ու Ֆելիքսը, որոնք մարզում հայտնի են ոչ տեղացիներ, այսինքն մարզում չեն բնակվում, այդպես էլ արհամարհել էին շիրակցուն, գյուրեցուն ու հիշատակի օրվա խորհուրդը: Նրանց որքան էլ փնտրեցինք, չգտանք Ջարդի ձորում:

Պատկերն այլ է մյուս կուսակցության տեղի պատգամավորների մոտ՝ բարգավաճական երկու նորընտիր պատգամավորներն էլ Ջարդի ձորում էին, ավելին՝ նախկին ռեկտորը ներկա և նախկին ուսանողների հետ անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի ֆոնին մի լավ ֆոտոսեսիա արեց՝ ժպտերես ու ծաղկառատ, կողքից թամաշա անող շիրակցիները նկատեցին. վայթե, վինետկի նկար կնարվին:

Այս ամենին ֆոնին ամենատխուրը Բալասանյանի վիճակն է, հասկանալի է Բարգավաճի կուրսը՝ Գյումրին վերցնելու նրա երկու ոխերիմ թշնամիներիով՝Վարդևան Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը, թե Գյումրիում, թե ԱԺ ամբիոնից պիտի գզեն Բալասանյան Սամվելին այս հինգ տարիների ընթացքում:

Հանրապետականից ընտրված երկու պատգամավորների սրտով է Բալասանյանին խաղից հանելը և կամա, թե ակամա ջուր կլցնեն Բարգավաճի ջրաղացին:

Դաշնակները՝ դե դաշնակներն են, ում հովին նստեն, նրա հորովելն էլ կերգեն՝ անդեմ, կզող, հարմարվող, հաճույք ստացողի հոգեբանությամբ:

Սուքոն իր 1000 ձայնով հասկանալի է, որ ոչ մի տեղ ոչ մի բանի ակնկալիք չի էլ կարող ունենալ, հիասթափված Գյումրիից կգնա Երևան և վերջնական բնակություն կհաստատի մայրաքաղաքում, խոսում են նախկին պատգամավորի մտերիմները:

Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, չնայած հավաքած մոտ 11.000 ձայների, Մարտունիկն էլ հիասթափված է գյումրեցիներից ու նրա թիմակիցները աջ ու ձախ խոսում են, որ գյումրեցին ծախեց իր նամուսը, թասիբն ու արժանապատվությունը ու գյումրեցիներն արժանի ենայն պատգամավորներին, որոնց ընտրել են և արդեն նախկին պատգամավորը որոշել է էլ չզբաղվել քաղաքականությամբ: Դաշտը մնաց բարգավաճական կտրիճներին:

Մի խոսքով, եթե հանրապետականը Արմանին ու Ֆելոյին ոտքերից երկաթյա շղթայով չի կապում Շիրակի մարզկենտրոն Գյումրիում, ապա հանարապետականներին այս մարզում սպասվում է Օրինացի ճակատագիրը: Այսինքն, իր ճակատին դաջած կաթի փոշու Հովոն տասը տարի Երևանում իր քեֆին ապրեց ու Օրինաց երկրի համար երբեմնի ամենաուժեղ մարզը` Շիրակը, դարձավ զրո:

Իսկ պայման, հնարավորություններն ամբողջովին կանցնեն Բարգավաճ Հայաստան կուակցության գյումրաբնակ պատգամավորների՝ Վարդանիկի ու Ապարիկի ձեռքը:

Այսպիսի տխուր բաներ այս տխուր քաղաքից այս տխուր օրով:

Տխուր Գյումրեցի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4333 | 0 | 0
Facebook