Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշխար'հ, լսի'ր մեզ.Ցեղասպանություն

Lusine Safaryan
Հեղինակ`
Lusine Safaryan
12:53, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Աշխար'հ, լսի'ր մեզ.Ցեղասպանություն

Ցեղասպան, այս բառն արտասանելիս ակամայից աչքիդ առաջ են գալիս ցավ, վիշտ, տառապանք, արյուն, մարդկանց ողբաձայն աղաղակներ, փրկության կանչեր:
     Իր ողջ կյանքում էլ հայը տառապել է . մեզ շա՜տ են ցավեցրել, ճնշել, բայց մենք ուժեղ ենք, հպարտ, մեզ ոչ ոք չի կարող իր առաջ խոնարհեցնել, իր կամքը թելադրել, իր լծի տակ պահել, իրեն ենթարկեցնել:
     Այո՛, ունեցել ենք դավաճաններ, մինչ օրս էլ ունենք, բայց ունեցել ենք նաև այնպիսի արժանաոր քաղաքացիներ, հայրենիքի անվանի զավակներ, ովքեր իրենց արյան գնով պատրաստ են եղել հայրենիքը փրկելու: Ինչ էլ եղել է, բոլոր պատերազմներում բարոյական հաղթանակ ենք տարել, եթե պարտվել ենք, պարտությունն անգամ պատվով ենք տարել: Չէ՞ որ Հայկի սերունդն ենք, մեր նախապապը մեզ մի ողջ երկիր է կտակել, չէ ՞ որ Աստված մեր դրախտային երկրում իջեցրեց Նոյյան տապանը, չէ ՞ որ նրա որդիների ու թոռների մազերն այս հողի վրա են ճերմակել:

Իրավունք չունենք մոռանալու մեր չքնաղ, բայց միաժամանակ հպարտ ու հզոր, խոհեմ Ծովինարին, իսկ Ծովինարը մեկը չէ, նա հայ կնոջ հավաքական կերպար է, բայց Ծովինարի հետ մեկտեղ չպետք է մոռանալ նաև Սամվելի կռապաշտ մորը, որ հանուն մի քանի ոսկեդրամի ու պառքի պատրաստ էր ուրանալ հայրենիքը` հիշելով, որ նրա նմաններին էլ ենք ունեցել:

Ախր անհնարին է մոռանալ Տիգրան Մեծի, ծովից ծով Հայաստանի մասին, Սամվելի, Մարզպետունու ու նրանց քաջերի մասին: Ու այս ամենից հետո ինչպե ՞ս կարող եմ չհիշել այդ ոճրագործների «Մեծ Թուրանի» մասին: 1915թ-ին նրանց այդքան երկար պլանավորած սարսափելի ծրագիրը, դրա իրականացումն ու դրա հետևանքները մոռանալն ուղղակի անհնար է:
     Սարսափելի, ցավալի է հիշել, որ Թուրքերից շատերն իրենց բարձր պաշտոններին հասել էին Կ. Պոլսում գտնվող ազնվական հայերի շնորհիվ, իսկ այսօր այդ նույն «մարդիկ» , ուրանալով ամեն ինչ, անխղճորեն, առանց առարկելու կատարում են իրենց կառավարության սահմռկեցուցիչ հրամանները:

Սկզբում հայի ուժը` տղամարդկանց, հետո` 1915թ-ի ապրիլի 24-ին` նրա գլուխը` մտավորականությանը, իսկ հետո` անօգնական մարմինը` կանանց, ծերերին ու երեխամերին: Հիանալի էր մտածված` անսխալ, գերմանական ճշտությամբ: Հենց այդ անսխալ ծրագրի արդյունքն էին մեր 1.5 միլիոն անմեղ զոհերը`

1.5 միլիոն չասված աղոթքներ,

1.5 միլիոն չբացված արշալույսներ…

Սկզբում զինաթափ են անում հայ ժողովրդին` բռնագրավելով սակավ զենքն ու զինամթերքը, բայց դա մեզ չէր խանգարում պաշտպանվել, կռվում էինք այն ամենով, ինչ ունեինք ձեռքի տակ, կռվում էին անգամ կանայք:

Ինչպե ՞ս կարող են մարդ կոչվել Թալեաթի, Էնվերի, Ջեմալի, Բեհաեդդին Շաքիր բեյի նմանները: Ինչ է թե իրենց երազանքն ի կատար ածվեր և «Մեծ Թուրանը» ձքվեր Բոսֆորից Ալթայ, այնտեղ ապրողներն էլ թուրքալեզու ու մահմեդական լինեին, քայլեցին անգամ իրենց մտերիմների վրայով. Թալեաթը (Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարար) Զոհրապի (մեծանուն հայ, փաստաբան, թուրքական պառլամենտի անդամ) մտերիմ ընկերներից էր, երբ պատրաստվում էր Եղեռնի ծրագիրը և Զոհրապը գիտեր դրա մասին, Թալեաթին ասում է.

- Օր մը կգա, ձէզմէ հաշիվ կպահանջի:

Թալեաթը հարցնում է, թե ով պետք է այդ հաշիվը պահանջի:

Զոհրապը պատասխանում է.

- Ես` թուրքական պառլամենտի անդամս:

Այն օրը, երբ պետք է աքսորեին Զոհրապին (Զոհրապը, ինչպես նշեցի, նաև փաստաբան էր, նա միակն էր, ումից աքսորյալների ընտանիքները կարողանում էին տեղեկություն ստանալ որդու կամ ամուսնու, կամ եղբոր մասին)` Թալեաթը գնում է Զոհրապի տուն, թեյում նրա հետ, նարդի խաղում և երբ արդեն պիտի դուրս գա` գրկախառնվում է Զոհրապի հետ, սակայն այս անգամ սովորականից տարբեր և ասում նրան.

-Բարյավ մնաս:

Աքսորյալները շատ էին` 600-ից ավելի մտավորականներ` Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Նազարեթ Տաղավարյանը և այլոք, նրանց դաժան վախճան էր սպասվում, օսմանցիները չէին խնայում ոչինչ և ոչ ոքի:

Մի ՞թե մարդու մեջ կարող է այդքան զարգացած լինել գազանը, ախր այդքա ՞ն անխղճորեն, հեշտ չէ գրեթե մի ողջ ազգ կոտորել. Ինչպե ՞ս են կարողացել ապրել իրենց կատարած ոճրագործությունից հետո, ինչպե ՞ս են կարողացել հանգիստ քնել, սարսափում եմ, այդքան անխղճություն որտեղի՞ց մարդկային փոքրիմ մարմնում, ինչպես էին կարողանում մայրեր, հայրեր կամ անմեղ երեխաներ սպանել, մի ՞թե նրանք չունեին ծնողներ կամ երեխաներ…

Հպարտ եմ այն հայ կանանցով, ովքեր իրենց ամուսիններին չդավաճանելու և իրենց` հայի անունը չպախարակելու համար ցած էին նետվում ժայռերից, ինքնասպան լինում: Հենց ա΄յս կանանց թափած արյան շնորհիվ ենք հայ կոչվում, այլ ոչ այն կանանց, որ հանուն իրենց անձի ուրացան հայրենիքը: Ինչու՞ հայի ջինջ, կապույտ աչքերը ցավի ու տառապանքի փոշուց սևացրիք, ինչու՞ նրա պատմության էջերում իր իսկ արյունով ցեղասպանություն գրեցիք, ինչու՞ հայ մանուկներին որբացրիք, ախր նրանք ծնողների կարիք ունեին.մինչ օրս էլ Եղեռնից ողջ մնացած յուրաքանչյուրը ատելությամբ է խոսում թուրքերի մասին, սարսափով պատմում կատարվածը, իսկ երբ սկսում են խոսել, պատմել իրենց աչքի առաջ ողջ մարդուն մորթելը, մարդկանց ողջ-ողջ թաղելը, ինչ-որ մահաբեր դեղեր ներերկելը, դու ինքդ չես կարողանում զսպել արցունքներդ ու զայրույթդ, իսկ վերջում, երբ ավելացնում են, որ կցանկանային գեթ մեկ վայրկյանով տեսնել հայրենի հողը, իրենց տունը, մանկության այգին, կամ գոնե ծնողների շիրիմներին խնկարկեին, եթե դրանք դեռ կան, չես կարողանում ոչինչ ասել, ախր ինչպե՞ս կոտրել արդեն իսկ փշուր-փշուր եղած սիրտը…

Իզուր չէ, որ մի բուռ ենք, բայց մեզ հայ են ասում, երբեք ոչ ոք, մի ազգ չի կարող մեզանից թողնել մեկ թանգարանային նմուշ, մեր ճանապարհը փշոտ ու քարքարոտ է եղել, բայց հայրենանվեր քաջերի թափած արյան շնորհիվ կարողացել ենք ստեղծել անկախ Հայաստան:

Կոչ եմ անում բոլո՛ր պանդուխտներին, ե΄տ եկեք, մեր փրկության հիմքը մեր միասնությունն է, լեզուն ու կրոնը չուրանալը, մեր մշակույթը հարգելն ու ամուր պահելը:

Ինչքա՜ն խոսքեր կային, որ պիտի ասվեին, ինչքա՜ն գործեր կային, որ պիտի արվեին, ինչքա՜ն մարդիկ կային, որ ուզում ին գոռալ, գոռալ ու ասել, որ իրենք արժանի չէին այս ճակատագրին, որ իրենք պիտի ապրեն, ապրեն ու ապացուցեն, որ Աստված արդարության կողմնակիցն է, նա մեր կողմից է, նա կօգնի մեզ, մենք հավատում ենք նրան…

Ինչքա՜ն մարդիկ կային, որ աղոթքը շուրթերին են փակել աչքերը, Տ΄եր, մենք հավատացել ենք քեզ, մենք հավատում ու շարունակելու ենք հավատալ քեզ, օգնիր հետ բերել մեր հողերը, մե՛ր Մասիսը, մե՛ր Պոլիսը, մե՛ր Անին ու Դվինը, մի՛ թող, որ հայի աչքերը արցունքով ու կարոտով նայեն իր իսկ հողին, պապերի շինած օջախներին, թեև քանդված, բայց իրենց հայ շունչը պահող եկեղեցիներին, թույլ մի՛ տուր, որ հայի սրբությունը համարվող քրիստոնեական եկեղեցին վերածվի կիսակառույց ու անպիտան ինչ-որ շինության, կամ, ավելի վատ՝ այնտեղից մուսուլմանի ղուրանը հնչի, թույլ տուր, որ հայը կարողանա Շնորհալու, Նարեկացու շարականները հնչեցնել այնտեղից…

Աշխա΄րհ, օգնի΄ր մեզ, բացի΄ր աչքերդ ու ականջներդ, փորձիր 1 վայրկյան գոնե լսել 1.5 միլիոն մարդու ողբաձայն աղաղակները, կյանք աղերսող խոսքերը, փորձիր տեսնե΄լ նրա աչքերից` գետի պես հոսող արցունքները, մորից երեխային զրկելն ու նրա իսկ աչքի առաջ երեխային սպանելը, փորձիր զգալ այն, ինչ զգացել է հայը, խնդրում են, փորձիր մի փոքր փարատել նրա ցավը, ընդունի՛ր ցեղասպանությունը:

Մեր միակ հույսն ու հավատը դու՛ ես, ամենազո՛ր Տեր, դու կարող ես ամեն ինչ, խնդրու΄մ եմ, ُլսի΄ր այն 1.5 միլիոնի աղոթքները, որ չհասցրին ասվել, բացի΄ր աշխարհի աչքերն ու ականջները, թու΄յլ տուր, որ լսի մեր կանչերն ու աղաղակները…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7219 | 0 | 0
Facebook