Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կողոպուտ Պետական Մակարդակով

13:03, չորեքշաբթի, 06 մարտի, 2013 թ.
Կողոպուտ Պետական Մակարդակով
     ՀՀ Էներգետիկայի և Բնական Պաշարների նախարարությունը ընդունել է որոշում, որով պարտադրում է բոլոր հանք շահագործողներին կազմել հանքի փակման ծրագիր, սակայն այդպիսի ծրագիր կազմելու լիցենզիա և բնականաբար հովանավորություն ունի միայն նախարարին պատկանող նորաբաց ընկերությունը: Ամեն մի ծրագիր կազմելն ու հաստատելը արժե մոտավորապես 600 000 դրամ, որից 400 000 դրամ մուծումն է, 200 000 դրամ կաշառքը: ՀՀ գործում են շուրջ 1000 հանք շահագործող ընկերություններ, որոնցից շատերը շահագործում են միանգամից մի քանի հանք: Պատկերացրեք ինչ աստղաբաշխական գումարներ են կորզում տնտեսվարող սուբյեկտներից այս որոշմամբ: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կողոպուտ պետական մակարդակով: Մենք համաձայն ենք, որ լինի նման ծրագիր, բայց թող լինեն ծրագիր գրող մի քանի ընկերություններ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3766 | 0 | 0
Facebook