Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բարեգործական համերգ՝ Ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին աջակցելու նպատակով

Ani
Հեղինակ`
Ani
10:15, երկուշաբթի, 17 ապրիլի, 2017 թ.
Բարեգործական համերգ՝ Ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին աջակցելու նպատակով

Արամավիրի մարզի Էջմիածին քաղաքում մայիսի 7-ին ժամը16: 00-ին տեղի կունենա բաերգործական համերգ, որի ողջ հասույթը կտրամադրվի Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքին:

Համերգին մասնակցելու են մի շարք հայտնի դեմքեր՝ Ռուզաննա Ավետիքյանը, Սամվել Գրիգորյանը, Արծրուն Ասատրյանը, Արման Խաչատրյանը, Կարեն Առաքելյանը, Գառնիկ Գրիգորյանը, Ավո Ադամյանը, Արման Մարդարյանը, Հասմիկ Բալասանյանը, Արման Ավետյանը, Մանչը, Արմեն Ավանեսյանը, Գարիկ Կիրակոսյանը, Տիգրան Գրիգորյանը, Հերմինե Պետրոսյանը և այլք:

Բարեգործական համերգի կազմակերպիչը Արմեն Ավանեսյանն է, ով ջութակահար է, ARTandSHOW –ի ներկայցուցիչ:

Նրա խոսքով՝ Ապրիլյան պատերազմի զոհերը երբեք չեն մոռացվի, յուրաքանչյուրը պետք իր լուման ներդնի, նրանց ընտանիքներին օգնելու համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3173 | 0 | 0
Facebook