Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մենք այնքան շատ ենք մտածում, բայց այնքան քիչ ենք զգում». այսօր ծնվել է Չարլի Չապլինը

Narek Demirchyan
Հեղինակ`
Narek Demirchyan
22:08, կիրակի, 16 ապրիլի, 2017 թ.
«Մենք այնքան շատ ենք մտածում, բայց այնքան քիչ ենք զգում». այսօր ծնվել է Չարլի Չապլինը

128 տարի առաջ այս օրը՝ 1889 թ-ի ապրիլի 16-ին, ծնվել է համաշխարհային կինոյի ամենասիրելի կերպարին` թափառաշրջիկ Չարլիին, ստեղծած եւ մարմնավորած ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Չարլի Չապլինը:

Չապլինը համր կինոյի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից էր: Դերասանի ստեղծագործական կյանքի վրա մեծ ազդեցություն է ունեցել երգիծաբան եւ դերասան Մարկ Լինդերը:

Չարլի Չապլինի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են` «Փոքրիկը», «Հզոր բռնապետը», «Մեծ քաղաքի հուրը», «Չապլին», «Կրկես», «Հանգիստ փողոցը» եւ այլն:

Չապլինը համոզված էր՝ «առանց ծիծաղի ապրած օրն իզուր անցած օր է»:

Լեգենդար դերասանի ամենահայտնի եւ խորհրդավոր մտքերից եւս մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.
    
    

«Ես մեկ հիմնական կոչում ունեմ՝ դա Ծաղրածուի կոչումն է: Դա ինձ համար ավելի վեհ է, քան ցանկացած քաղաքական գործչի պաշտոնը»:

«Ֆիլմերն իրական չեն: Հանդիսատեսն ավելի շատ ցանկանում է դերասանին տեսնել բեմի վրա»:

«Կյանքը կարող էր հիասքանչ լինել, եթե միայն քեզ երբեմն մենակ թողնեին»:

«Հուսահատությունը թմրանյութ է. այն անտարբերությամբ է լցնում միտքը»:
    
    

«Աստծո հետ ես համերաշխ եմ, իմ կռիվը մարդկանց հետ է»:

«Ինձ համար ամենատխուր բանը շքեղությանը սովորելն է»:

«Ինչի՞ մեջ եք իմաստ փնտրում: Կյանքը ցանկություն է, ոչ թե իմաստ»:

«Մարդն իր իրական դեմքը միայն գինովցած ժամանակ է ցուցադրում»:

«Կատակերգություն նկարահանելու համար ինձ անհրաժեշտ է ընդամենը 3 բան՝ այգի, ոստիկան եւ գեղեցիկ աղջիկ»:
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3508 | 0 | 0
Facebook