Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զինվորը

Lusine M.
Հեղինակ`
Lusine M.
00:08, հինգշաբթի, 13 ապրիլի, 2017 թ.
Զինվորը

Զինվորը

18 ամյակս է, չափահաս եմ դառնում...Շատերի համար երանելի 18ամյակ, չափահասության առաջին գրավական, բայց ոչ երիտասարդ տղաների համար: 18 ամյակը նրանք առաջին հերթին կապում են բանակի, տնից հեռանալու, ծառայելու հետ: Եվ իրոք յուրաքանչյուր 18 ամյա երիտասարդ պարտավորվում է հայրենիքի, ինքն իր առաջ` ծառայել հայրենիքին և կատարել իր պարտքը: Եվ ահա
     -Ես՝ Հայկ Բաբայանս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ՝ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը, եւ հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն ու օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը։
     Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ։
     Երդվում եմ։
     ՈՒ դու զինվոր ես, ազգի պաշտան, քո ձեռքն առած զենքը պատրաստ ես կյանքդ զոհել հանուն հայրենիքի, հանուն արդարության, հանուն քո ընտանիքի ու այն բոլոր մայրերի, ովքեր սպասում են իրենց զինվոր որդիների վերադարձի ճանապարհին: Երկու տարի...Գուցե սովորական օրերին ժամերն ացնում են աննկատ, օրերը վազքով հերթափոխում են միմյանց, բայց ոչ այն մոր համար ով զինվոր որդու ճամփին է նայում, ոչ այն աղջկա համար ում սիրած տղան բանակում է ծառայում: Ժամերը կարծես առաջ չեն գնում, օրերը չեն անցնում, այդ երկու տարին մեկ տասնյակից է; երկար է թվում: Սպասումն ամենադժվար ու անտանելի զգացումն է, երբ գիշեր ցերեկ սպասում ես մի լուրի կամ գոնե զնագի, գոնե նամակ ստանաս զինվոր որդուցդ, սիրածդ տղայից: ՈՒ ահա նամակ..Հուզված աչքերով բացում ես, կարդում «Բարև մամ ջան, պապ ջան, ո՞նց եք, ես շատ լավ եմ ստեղ ամեն ինչ լավա, արդեն հարմարվելեմ, տղերքն էլ կարգին տղեք են: Մամ ջան հեչ չմտածես հեսա երկու տարի ա կանցնի տղեդ էլի տուն կգա: Մամ ջան շատ եմ ձեզ կարոտում` մեր տունը, իմ մահճակալը, բայց դե տղա եմ պիտի ծառայեմ ու կծառայեմ մամ ջան, կծառայեմ, որ դուք հանգիստ լինեք, կծառայեմ, որ հպարտանաս ու ասես տղեսա: Մամ չլացես հանկարծ, իմացի կարողա ֆիզիկապես ձեր հետ չեմ, բայց սրտով ու մտքով միշտ ձեր կողքն եմ: Դուռը միշտ բաց պահեք, հիշեք դրսում զինվոր ունեք: Գալու եմ մամ ջան միքիչ համբերեք»: Արցունքոտ աչքերով կարդում է նամակը մայը, կարդում, համբուրում ու դնում գրպանը, միշտ պահելով այն իր հետ, սրտին մոտ: Եվ այսպես դեռ քանի նամակ էլ կստանա, քանի անգամ որդին կասի, որ շուտով կգա, իրենց կմիանա: Բայց չէ-որ եղան մայրեր, որ այդպես էլ մնացին որդու ճամփին սպասող, այդպես էլ դուռը միշտ բաց սպասեցին, որ որդին կռվից տուն կգա, ներս կմտնի ու իրենց տան օջախը նորից կվառվի: Սպասեցին մինչև վերջին շունչը, հուսալով որ կգա, այ-այ ներս կմտնի, ամուր կգրկի ու ջերմ համբույր կտա: Բայց նրանք չեկան, այլևս երբեք մայրիկ չասեցին, մոր գրկում չարտասվեցին ու հայրական ապտակ չստացան: Նրանք գնացին անվերադարձ, գնացին որ այսօր ես, դու ապրենք ազատ ու անկախ երկրում, մի երկրում, որն առաջին հերթին հենց նրանցն էր: Եվ այսօր հիշելով նրանց ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր զինվոր հենց նրանց հետնորդն է, ամեն մի երիտասարդ մի մոր, մի տան հույս է: Խաղաղություն հայ ազգին ու հավերժ փառք հայ զինվորին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2445 | 0 | 0
Facebook