Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շարքային նորակոչիկ, թե սպա, փորձառու հրամանատար, թե գեներալ, բոլորը կրում են «հայոց զինվոր» կոչումը և արժանի են հարգանքի ու գնահատանքի «Զիվոր լինելը Մեծ արժեք է»:

23:03, չորեքշաբթի, 12 ապրիլի, 2017 թ.
Շարքային նորակոչիկ, թե սպա, փորձառու հրամանատար, թե գեներալ, բոլորը կրում են «հայոց զինվոր» կոչումը և արժանի են հարգանքի ու գնահատանքի «Զիվոր լինելը Մեծ արժեք է»:

Վարազդատ Սարգսյան 1992 թ հուլիսի 13 –ին ծնված ծառայել է Վայքում մի քանի ամիս է ինչ զորացրվել է:

Կպատմեք, երբ առաջին անգամ կրեցիք զինվորական հագուստը, ձեր զգացումներն ու ապրումները:

-Անկեղծ ասած մեծ հպարտություն զգացի, քանի որ էտ 2 տարին պետքա ապրես ոչ միայն քո ու քո ծնողների, այլ քո երկրում ապրող ամեն մի մարդու համար, ով հույսը վրադ դրած գիշերը հանգիստ գլուխը դնումա բարձին:

Իսկ հայ զինվորը ինչ դժվարությունների միջով է անցնում ծառայության սկզբնական շրջանում:

-Ամենադժվարը կարոտն է: Սկզբում բոլոր նորակոչիկների մոտ նույնն է աշխատում է զգացմունքայնության դաշտը բայց անցումա ժամանակն ամեն ինչ փոխվումա:

Իսկ ինչ անել, որ կենտրոնանալ միայն ու միայն ծառայության վրա:

-Միշտ լավ եմ կրակել, հիշում եմ մի օր կրակայինից առաջ փամփուշտներով սրտիկ սարքեցի ու նկարեցի, որ ուղարկեմ սիրածս աղջկան, ու մինչև հերթս հասներ չհասցրի ու 2 ստացա, էտ մտքերից ոչ մի թիրախի չկպա: Մտածում եմ պետք ա ամեն բան օգտագործել էնպես, որ դառնա քո ընկերը այլ ոչ թե թշնամին: Էմոցիանները պետքա ճիշտ կառավարել, շատ չտրվել, սառնասիրտ լինել, սառը դատող, բայց նաև զգալ, միևնույն ժամանակ չարտահայտվել:

Բայց քչերին է հաջողցվում այդպիսին լինելը:

-Զինվոր լինելը մեծ արժեքա: Բոլորը հայ զինվորին պատկերացնում են պատրաստված սառնասիրտ, արի ու միշտ պատրաստ:

Իսկ ինչ խորհուրդ կտաք այն զինվորներին, ովքեր արդեն բավականին երկար ժամանակ է ծառայում են, և այդպես էլ չեն հարմարվում բանակայինի կյանքին:

-Պետքա գիտակցես քո արած գործի լրջությունը, ոգևորվես: : Խորհուրդս մեկնա պետքա հարմարվել ու գիտակցել որ ամեն ինչ ժամանակավորա, ու մի պայծառ օր մեկը իրան հրամանա տալու, որ գնա դեպի իր հայրական օջախ:

Կպատմեք բանակայինի կյանքի ՝ ծառայության լավ և վատ կողմերի մասին: - Ծառայությունը տևումա 730 օր ու չնայած շատերի մտածելով այդ օրերը նման են իրար, բայց դա այդքան էլ այդպես չէ: Ամեն օր, ամեն մի խորհուրդ ունի իր մեջ և ամեն օր մի նոր բանա սովորեցնում քեզ: Ծառայության ՝ինչպես և կայնքում, լինում են լավ և վատ օրեր (դե լավ օրեր ասելով նկատի ունեմ հասարակ կյանքի մեջ սովորական թվացող բաներով լի) օրինակ լավ տնական հաց ուտելով համածառայակցիդ ծնունդին: Վատ օրերն ել դեեե տարբեր պատճառներով կարա լինի, թե եղանակային թե անձնական, և թե սպայակազմի պահվածքից:

Իսկ Ապրիլյան դեպքերի ժամանակ դիրքերում էիք:

-Այո: Մինչ սկսվելը արդեն դիրքերում էի:

Կխոսեք ձեր զգացողությունների, հոգեբանական վիճակի մասին, կար վախ:

-Պատերազմը չարիք է, երբ շուրջդ տեսնում ես դիակներ, ամեն ինչ տակն ու վրա է լինում ներսումդ, այնուհետև սկսվում է ատելությունդ դեպի թշնամին: Վախ սուտ կլինի ասեմ կար ուղղակի մարտի դաշտում ամենաքիչը մտածում ես հենց քո մասին: Բայց միևնույն ժամանակ մատդ դնելով ձգանին, ընտանքիդ, սիրածդ աղջիկը, երազանքներդ ու նպատակնրդ մի ակնթարթի պես անցնում են արջևումդ ու դու չգիտես դու ողջ կմնաս թե հավերժ զինվոր:

Կպամեք ձեր նպատակներ մասին:

-Զբաղվել եմ բասկետբոլով, Ֆուտբոլով, Միշտ սիրել եմ սպորտի հետ կապված ամեն ինչ: Սակայն հանգամանքների բերումով թողեցի սպորտը: Նպատակ ունեմ մոտ ապագայում բացել դպրոց և ունենալ սիրողական բասկետբոլի հավաքականի թիմ:


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4180 | 0 | 0
Facebook