Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաջարան 2012-2017, ԱԺ ընտրություններ

Anahit Avdalyan
Հեղինակ`
Anahit Avdalyan
17:32, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
Քաջարան 2012-2017, ԱԺ ընտրություններ

Քաջարան-Ընտրություւններ
     Ապրիլի 2-ին կկայանան ԱզգայիՆ Ժողովի ընտրույթւնները: Նախորդ ԱԺ ընտրությունները եղել են 2012-ին:
     Այս 5 տարվա ընթացքում և լավ և ՎԱՏ փոփոխություններ են եղել Քաջարանում: Կարևորագույն փոփոխությունը եղել է 2014թ-ին, երբ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը փոխվեց: Մաքսիմ Հակոբյանին փոխարինելու եկան մարդիկ՝ ովքեր չգիտեին Քաջարանը որտեղ է գտնվում, ինչպիսի մարդիկ են
     ապրում այստեղ, ինչ առանձնահատկություններ ունեն քաջարանցիները և այլն:
     ԶՊՄԿ տնօրեն նշանակվեց Վահե Հակոբյանը: Փոփոխություններ եղան նաև այլ ղեկավար պաշտոններում և ղեկավար կազմում գրեթե ոչ մի քաջարանցի չմնաց: Աշխատանքը ՝ որը կարող էր
     անել քաջարանցին, այլևս քաջարանցին չէր անում: Տնօրենի գլխին մեկ այլ տնօրեն էին դնում, այդ տնօրենի գլխին մեկ այլ տնօրեն և այդպես շարունակ:
     Բոլոր նոր տնօրենները սկսեցին ստանալ 1.000.000 դրամից ավել գումար (ամենափոքր պաշտոնի տերերը) , իսկ քաջարանցուն ՝ Քեզ, մնաց միայն «Սև» գործը՝ ստրուկի աշխատավարձով:
     Նրանք եկան, «գրավեցին» Քաջարանը և քաջարանցու կյանքը ավելի դժվարացավ:
     Ուսանողական ամառները մեր երեխաների համար վերացան, ամառային ճամբարները, համերգները և թատրոնները նույնպես:
     Աշխատանքի ընդունվելը առանց Երևանից ծանոթ ունենալու դարձավ անհնար (չնայած քաղաքապետը գոնե մի քանիսին կարողացել է օգնել և նրա օգնությամբ քաջարանցիները կարողացել են ընդունվել աշխատանքի):
     Ամեն տարի ամենաքիչը 2 անգամ մենք միջին (ստաժիրովկա) էինք ստանում՝ դա էլ վերացրեցին:
     Ընտրություններից առաջ գոնե համերգներ էին լինում Քաջարանում: Ամեն ընտրությունից առաջ էլ մեզ միջին էին տալիս: Հիմա դրանք չկան:
     Նրանք այդ ամենը անում են, որովհետև գիտեն ՝ «Դրանք ստրուկ են: Ոնց ասել ենք ՝ էդ ձև էլ կանեն: Խի՞ փող ծախսենք քաջարանցու վրա, էդ փողը ավելի լավ ա վերցնենք և ՀՀԿ-ի համար կաշառք բաժանենք» :
     Ոչ մեկս այս 3 տարվա ընթացքում չփորձեցինք էլ պայքարել նրանց դեմ և այս ընտրությունները միակ հնարավորությունն է, որ մենք նրանց ասենք և ցույց տանք, որ մենք ստրուկ ՉԵՆՔ:
     ՀՀԿ-ին կա այլընտրանք: Քաջարանում ծնված 2 թեկնածու կա ՝
     1.Սասուն Մանուկյան - Հայ Հեղափոխական Դաշնակցություն - 9/7:
     2.Մերուժան Սիմոնյան - Ծառուկյան դաշինք - 4/10:

Ու վստահ եղեք, որ ոչ մեկ չի կարող իմանալ, թե ում ես ընտրել դու:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7577 | 0 | 0
Facebook