Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հաց բերողին հուղարկավորեք իմ տեղում. Պավլիկ Մանուկյանը դիմել է վարչապետին

Միքայել
Հեղինակ`
Միքայել
20:56, երեքշաբթի, 21 մարտի, 2017 թ.
Հաց բերողին հուղարկավորեք իմ տեղում. Պավլիկ Մանուկյանը դիմել է վարչապետին

ՀՀ վարչապետ պ-ն Կ. Կարապետյանին
     Հարգելի պարոն Կարապետյան
     Ցավով տեղեկացա, որ ազատամարտիկ Արթուր Սարգսյանը՝ մեզ՝ Սասնա ծռերիս Հաց բերողը, չի հուղարկավորվելու Եռաբլուր պանթեոնում:

Հուսով եմ, հաշվի առնելով արցախյան ազատամարտում իմ համեստ ծառայությունները, հետմահու կարժանանամ Եռաբլուրում հուղարկավորվելու պատվին:

Սակայն, 2016թ. հուլիսի 26-ին հայոց ազատամարտի երկնակամարում փայլատակեց մի աստղ, ով իր սխրանքով գերազանցեց ինձ, և ոչ միայն ինձ:
     Ուստի, խնդրում եմ թույլատրել Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրի՝ ինձ հատկացվելիք տեղում:

Հարգանքով՝ Պավլիկ Մանուկյան
     Սասնա ծուռ, Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ, 20.03.2016թ.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3768 | 0 | 0
Facebook