Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Facebook Messenger-ում հայտնվելու է dislike-ի կոճակ

Narek Demirchyan
Հեղինակ`
Narek Demirchyan
17:43, չորեքշաբթի, 08 մարտի, 2017 թ.
Facebook Messenger-ում հայտնվելու է dislike-ի կոճակ
     Ֆեյսբուքից օգտատերերը երկար տարիներ պահանջում էին dislike (չհավանել) կոճակը, սակայն Ֆեյսբուքում այդպես էլ չհայտնվեց այդ կոճակը: Դրա փոխարեն հայտնվեցին like կոճակի մի քանի այլ տարատեսակներ, որոնց միջոցով օգտատերերը կարող են արտահայտել իրենց էմոցիաները:
    
     Սակայն պարզվում է, որ այնուամենայնիվ Ֆեյսբուքը որոշել է dislike կոճակ տեղադրել Messenger հավելվածում: Այսինքն զրուցակիցների գրված հաղորդագրությունների կողքին հայտնվելու է նոր կոճակ, որի վրա սեղմելով կբացվի էմոցիաներ պարունակող նոր վահանակ, որի վրա առկա է նաև dislike-ի կոճակը:
    
     Այս նոր ֆունկցիան առայժմ հասանելի է քիչ թվով օգտատերերի համար և մոտ ապագայում հասանելի կլինի բոլորի համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3079 | 0 | 0
Facebook