Հարություն Ավետիսի Ավետիսյան
ՀՀ Ազգային ժողովի 2017թ. պատգամավորության թեկնածու
Ծնվել է 1957թ. հունվարի 4-ին ք. Երևանում:
Գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցը:
1976-1983թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:
1983-1987թթ. աշխատել է Հոկտեմբերյանի շրջանային կենտրոնական հիվանդանոցում որպես վնասվածքաբան:
1987-1997թթ. աշխատել է Էջմիածնի շրջանային կենտրոնական հիվանդանոցում որպես օրթոպեդ-վնասվածքաբան:
1997-2008թթ. աշխատել է ‹‹Մալաթիա›› բժշկական կենտրոնում որպես օրթոպեդ-վնասվածքաբան:
2008-2009թթ. զբաղեցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աղետների բժշկության վարչության պետի պաշտոնը:
2009-2015թթ. զբաղեցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ‹‹Աղետների բժշկության կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը:
2015թ.-ից առայսօր աշխատում է Վաղարշապատի հիվանդանոցում որպես վնասվածքաբանության բաժնի վարիչ:
Ամուսնացած է, ունի 3 որդի, 2 թոռ:
‹‹Ինձ համար ամենաբարձր արժեքը մարդն է. մասնագիտության բերումով, կամ գուցե ի վերուստ սահմանված առաքելությամբ մարդկանց կյանքի որակի բարելավումը դարձել է իմ ապրելակերպը: Ձեր վստահության քվեն հնարավորություն կտա խորհրդարանում շարունակել մարդասիրական առաքելությունս` հանուն մեր ժողովրդի: Հայրենիքը միայն հայրենի հողը չէ, այլ մարդն է՝ ՀՀ քաղաքացին, հետևաբար, պետք է անել հնարավոր ամենը, հայրենիքի հզորացման, այսինքն՝ մեր ազգաբնակչության համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար››. Հարություն Ավետիսի Ավետիսյան: