Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞ւ են արժանի մարդիկ ՀՀԿ ցուցակում վերջին տեղերը զբաղեցնում

15:52, շաբաթ, 02 մարտի, 2013 թ.
Ինչո՞ւ են արժանի մարդիկ ՀՀԿ ցուցակում վերջին տեղերը զբաղեցնում
    
    

ՀՀԿ համամասնական ցուցակն ուսումնասիրելիս միանգամից աչքս զարնեց մի փաստ` բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց գիտելիքներով, հմտություններով և ներուժով կարող են Հայաստանին և հայ ազգին օգուտ տալ ՀՀԿ ցուցակի մեջտեղի կամ վերջին տեղերն են զբաղեցնում: Այդ մարդկանց թվին կարելի է դասել «Մայր Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՊՃՀ «ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Հանրային խորհրդի» Գիտության և կրթության ենթահանձնաժողովի նախագահ Կարինե Թումանյանին, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, «Արմեդիա» տեղեկատվական վերլուծական գործակալության տնօրեն, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու Կարեն Բեքարյանին և այլոց, ովքեր իրենց բազմամյա գործունեությամբ ապացուցել են իրենց ազգանպաստ գործելաոճի իրական լինելը: Հայաստանին այսօր նման մարդիկ են պետք, ովքեր գիտական հարթության վրա կփորձեն լուծումներ տալ անլուծելի թվացող խնդիրներին` թեթևացնելով ԱԺ «հավեսի համար» գնացող օլիգարխների գործը: Մեր օրենսդրական դաշտի բազմաթիվ բացթողումների պատճառն էլ հենց նրանում է կայանում, որ ԱԺ ընտրություններին ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունների ցուցակում «հաստավիզ և հազիվ տառաճանաչ» մարդիկ են հայտնվում հասարակության խնդիրները կիսող, գիտական բնագավառում գործող և ուղղակի բանիմաց մարդկանց փոխարեն: Այս է պատճառը, որ այսօր մեր դատարաններում թեկուզ դատավորները մեծ դժվարությամբ են որոշումներ կայացնում, քանզի օրենսդրական դաշտում հակասություններն ավելի շատ են, քան հակակշիռները: Ես կցանկանայի, որ ՀՀԿ-ն և մնացած կուսակցությունները վերջապես հասկանային, որ նման մարդկանցով իրենց ցուցակին լուրջ տեսք տալուց հետո պետք է գնահատել այդ մարդկանց տարիների աշխատանքը և նրանց գործունեության դաշտ տալ, ինչը կնպաստի թե իրենց հեղինակության բարձրացմանը, թե Հայաստանի կայացմանն ու զարգացմանը:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3301 | 1 | 0
Facebook