Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հայազն»

03:10, շաբաթ, 02 մարտի, 2013 թ.
«Հայազն»

«Հայազն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է ուսանողական ցույցերի և դասադուլի մասնակիցների նկատմամբ բռնության որևէ կիրառություն:

Երիցս դատապարտելի է այդ բռնություններին բուհական ուսանողական խորհուրդների, ինչպես նաև «ուսումնատենչ» ուսանողների կազմակերպված հրոսակախմբերի ներգրավումը, և հատկապես այդ նպատակով հայրենակցական կապերի շահագորձումը:

Համոզված ենք, որ նման գործողությունները հրահանգվում են իշխանական բարձր աշխատասենյակներից և կախյալ կատարողներին են փոխանցվում անմիջապես համալսարանների ղեկավարների միջոցով: Այս խայտառակությունը պետք է բացառվի:

«Հայազն» կուսակցությունը հայտարարում է, որ ապագայում բոլոր միջոցներով պաշտպանելու է պայքարող ուսանողներին ցանկացած նման ոտնձգությունից:
     Միաժամանակ, մենք առավելագույնս կազմակերպվելու, ընդհանուր նպատակները հստակեցնելու և հետագա գործողությունները արդյունավետ ծրագրելու կոչ ենք ուղղում բողոքի ցույցերին մասնակցող և քաղաքականապես ակտիվ մյուս ուսանողներին:
     Դեպի ազգային պետություն տանող մեր պայքարը տևական է լինելու, բայց անպայման հաղթական:

«Հայազն» կուսակցության վարչություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4224 | 0 | 0
Facebook