Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համատեղ ծրագրերի քննարկման ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադարձել է Երևան քաղաքի համար առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրներին:
Քաղաքապետը մասնավորապես կարևորել է քաղաքային տրանսպորտի կանոնակարգումն ու բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանումը՝ նշելով, որ այս ուղղությամբ այսօր բանակցություններ են տարվում միջազգային տարբեր կառույցների հետ: