Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

40 օր շենքի փլատակներից քայլ չի հեռացել...

15:58, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
40 օր շենքի փլատակներից քայլ չի հեռացել...

Իմ հարևան Արաքսի տատին, ով ծնողների մահից հետո Վերին Ախտայից իր քույր եղբայրների հետ հայտնվել էր Լենինականի որբանոցում, ու հետո կյանքը կապել այդ հրաշք քաղաքի հետ, 40 օր շենքի փլատակներից քայլ չի հեռացել, մինչև հանել են 20-ամյա միակ զավակին՝ Գևորգին, ում Հրազդանում հողին պահ տալուց հետո այլևս մնում և ապրում է մեր կողքին։
     Բացառիկ լավ մարդ է Արաքսի տատը՝հպարտ, շիտակ, խոսքաշատ, ճիշտն երեսին ասող ։ Նաև իմ լավ ընկերն է այդ 80-ն անց տատիկը, լավ խորհրդատու, մարդկանց հասնող, լավություն անելուց չհոգնող։
     Գայանե Սիմոնյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4517 | 0 | 0
Facebook