Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայ ընտանիքի բոլոր անդամներին

21:29, երկուշաբթի, 25 փետրվարի, 2013 թ.
Հայ ընտանիքի բոլոր անդամներին

Ողջույն եղբայր Քրիստոսում

Հայի զավակ ՝ ովքեր ձևավորում են Հայ հասարակությունը, հոգևոր առաջնորդներ ՝ ովքեր հոգ են տանում Հայի մտքի ճիշտ ձևավորման, ճշմարիտ վարքի, հոգու փրկության համար, իշխանություն ՝ որը պատասխանատվություն է կրում ժողովրդին պատկանող տնտեսության ձևավորման և ղեկավարման համար, նախագահ ՝ որը առաջնորդում է Հայ ընտանիքը: Հողագործ, թէ իշխանավոր, թէ հոգևոր առաջնորդ, թէ նախագահ մենք բոլորս իրար հետ կազմում ենք մի ընտանիք ՝ Հայ ընտանիք: Խոսքս ուղում եմ Հայ ընտանիքի բոլոր անդամներին: Եղբայրներ Հայաստանում զարգացող կյանքը, որը բոլորս ենք տեսնում ՝ նախագահական ընտրություններ որ կեղծվում է բացահայտ ՝ գիտենք և տեսել ենք բազմաթիվ ապացույցներ, Կաթողիկոսներ որոնք շնորհավորել են այս կեղծիքը , ընդիմության նախագահ, որը ասում է որ պատասխան են տալու բոլորը և այդ ամենը լինելու է բոլորի առաջ, բայց հանդիպմանը առանձնանում են , և այս ամենից հիասթապված ժողովուրդ, որ չգիտի ում հավատա ում հետևից գնա, ոմանք հույս են գտնում վոմանք էլ հույսալքվաց թողնում հեռանում թողնելով իրենց տունը իրենց ընտանիքը: Հայաստանը հաելին է մեր դեմքի որը ավերակ է, իսկ հայաստանի կյանքը հաելին մեր հոգու որը կեղծված: Մենք կարող ենք դիմացինին խաբել ինչ ինչ հնարքներով սուտը առաջ տանել, բայց Աստծուն չենք կարող խափել կարողա բոլորի առաջ պատասխան չտանք մեր արած մեղքի համար, բայց Աստծու առաջ բոլորս ենք պատասխան տալիս մեր արարքների համար: Բայց ասում եմ ձեզ, թէ ամեն դատարկ խօսքի համար, որ մարդիկ խօսեն ՝դատաստանի օրը համար պիտի տան: Որովհետեւ քո խօսքիցը ՝ կ՜արդարանաս, եւ քո խօսքիցը կ՜դատապարտուիս: «ՄԱՏԹԷՈՍ ԳԼ.ԺԲ 36-37» : Եղբայրներ սթափվեք հարկավոր է ազատվել այս կեղծիքից ամբողջ ազգով հավաքվենք ինչպես Ընտանիք որոշենք ապաշխարության օր և այդ օրը բոլորով գնանք ապաշխարելու ՝ խնդրենք Աստծուն որ ների մեր գործած մեղքերը: Բացվող օրը բոլորս մտածենք ընտանիքի լավի համար մի թէ մենք չենք ասում որ հայաստանը մեր տունն է, եթէ այդպես է մի թէ նախագահը լինելով օլիգառխների մեծ եղբայր չի կարող բացատրել ՝ որ պետք է ոչ թէ սեփական տունը դղյակ սարքել այլ ամբողջ Հայաստանը, հավաքի ամբողջ ունեցվացքը, որը ծառայացվի բոլորի այսինքն Հայաստանի համար: Միթե չի կարող նախագահը այս ամենը կազմակերպել եթե ասի ոչ ՝ ուրեմն սուտ է ասում: Մի թէ ժողովուրդին սոցիալական հոգսերից ազատելով թույլ տալով վաղվա օրվա մասին չմտածել, թեթևացնել մտածմունքը հոգևոր առաջնորդները չեն կարող բացատրել վորն է ճիշտ «լույս» որը սուտ «խավար» ժողովրդին ուղորթելով դեպի ճշմարտություն, սեր, Աստուած: Մի թէ ժողովուդը սա չի ընդունի: Մի թէ մեր ուզելուց չի կախված ՝ որ Հայաստանը կարճ ժամանակում դառնա դրախտ մի քանի օրում որոշում իսկ մեկ տարուց տեսանելի ափշեցուցիչ արդյունք: Եթե ասենք չենք կարող ՝ սուտ կասենք: Եղբայրներ խնդրում եմ սթափվեք մի թէ մեկ անգամ ապրելով կարող ենք ավելի մեծ գործ անել քան համախմբվենք ապաշխարենք ներում ստանանք Աստծուց, Հայաստանը ՝ որը Հայի տունն է դարձնենք դրախտ իսկ Հայաստանի մտնոլորտը ընտանեկան համընդհանուր սեր ՝ Աստուծո արքայություն: Աստուած բոլորիս մտքերը լուսավորի: Աստուած մեզ բոլորիս պահապան:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3407 | 0 | 0
Facebook