Երկաթուղային WikiLeaks. Կարեն Անտոնյան
Երկաթուղային WikiLeaks-ի շրջանակներում այս անգամ անդրադառնալու ենք գործերի կառավարիչ, նախկին ԿԳԲշնիկ Կարեն Անտոնյանին: Կարեն Անտոնյանին ՀԿԵ է բերել իր ԿԳԲ-շնիկ ընկերը` գլխավոր տնօրենի անվտանգության գծով տեղակալ Արմեն Դարբինյանը, սակայն այսօր նրանք «շունն ու կատու» են, քանի որ գործերի կառավարիչը ցանկանում է զբաղեցնել ռուսական «շպիոնի» տեղը: Իհարկե, Անտոնյանի ճանապարհը ՀԿԵ-ում հարթ ու հանգիստ չի անցել, շատ մարդկանց է չեզոքացրել իր ճանապարհին, շատ ախոյաններ ձեռք բերել, շատերի հետ բախվել, մի անգամ նույնիսկ նրա ազատման հրամանը արդեն ստորագրված էր, սակայն Արմեն Դարբինյանին հաջողվել է փրկել «դավաճան» ընկերոջը: Կարեն Անտոնյանը ՀԿԵ-ում աշխատում է ԱԱԾ-ից եւ ոստիկանությունից եկած մի քանի հոգու ընկերակցությամբ, տեղակալ Վարդգես Առաքելյան, առաջին բաժնի պետ, նախկինում տրանսպորտի ոստիկանության պետ Սամվել Գրիգորյան եւ ԱԱԾ պետի պաշտոնաթող տեղակալ Հրանտ Եպիկոպոսյանի եղբայր` Զարմիկ Եպիկոպոսյան: Նրանք օրուգիշեր նստած մտածում են` որտեղից ինչ օգուտ ստանալ: Օրինակ` որտեղից գնումներ կատարել, որտեղից տոմսերը ձեռք բերել, այս եւ այլ հարցերի շուրջ Կարեն Անտոնյանը բախում է ունեցել արարողակարգի պետ Կարեն Բադալյանի հետ, գումարները չեն կարողացել կիսել, քանի որ Բադալյանը ՀԿԵ-ի դե ֆակտո «շեֆ» Վեներա Ավետիսյանի հովանավորյալն է: Հույսը կտրելով ներկայացուցչական ծախսերը իրենով անելու հնարավորությունից` Կարեն Անտոնյանը ջանքեր գործադրեց վաղեմի նպատակին հասնելու համար` արհմիության գումարների տնօրինմանը: Այդ պատճառով վերջինս կազմակերպեց դատական հայց Աշոտ Խլղաթյանի դեմ, կողքից էլ մի «ֆեյք» արհմիություն բացեց` այդտեղ տնօրեն կարգելով ՀԿԵ-ում հայտնի տիկին Ալբինային: Դառնալով գործերի կառավարիչ` Կարեն Անտոնյանը ամեն ինչ արեց` ազատվելու լրատվական ծառայությունը ղեկավարող Վահե Դավթյանից, հասավ նրան, որ վերջինս եւ նախկին տնօրեն Ռեբեցը խորհրդակցության ժամանակ լուրջ կոնֆլիկտ ունեցան: Ազատվեց Վահե Դավթյանից, դատական պրոցես սկսեց վերջինիս դեմ, լրատվական ծառայության ղեկավար կարգեց իր մարդուն` Վարդան Ալոյանին եւ սկսեցին միասին մեդիա դաշտը իրենցով անել: Կուրացիայի անվան տակ նրանք պայմանագրեր են կնքում լրատվամիջոցների հետ, գումարների մի մասը գրպանում, ամսական մի քանի ոչինչ չասող |