Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արկադի Փելեշյան...Միասին կվերադարձնենք Վանաձոր քաղաքի իրական տիրոջ իրավունքները:

Lilith Stepanyan
Հեղինակ`
Lilith Stepanyan
17:25, կիրակի, 18 սեպտեմբերի, 2016 թ.
Արկադի Փելեշյան...Միասին կվերադարձնենք Վանաձոր քաղաքի իրական տիրոջ իրավունքները:
     2016թ. հոկտեմբերի 2-ին տեղի է ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավար՝ քաղաքապետի և ավագանու անդամի ընտրություններ: Համայնքի ղեկավարի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության նորընտիր անդամ՝ Արկադի Լյովայի Փելեշյանը, ով «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձոր քաղաքի պատասխանատուն է: 


__ Ա.Փ.-ը ծնվել է 18.09.1979թ. Վանաձոր քաղաքում.
__հաճախել է Վանաձորի Ա.Ս. Պուշկինի անվան 4դպրոցի ռուսական բաժինը.
__սովորել է ՎՊՄԻ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզու և գրականություն բաժնում՝ ստանալով բանասեր - մանկավարժի որակավորում.
__2000թ.-ից զբաղվում է հասարակական գործունեությամբ՝ բարեգործությամբ, որը երբեք ցուցադրության առարկա չի դարձրել: Մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական տարբեր խավերին, (նամանավանդ մեծահասակներին, որոնք Էլ Փելեշյանին համարում են Աստծու կողմից ՊԱՐԳԵՒ իրենց) .
__2012թ.-ին ընտրվել է Վանաձորի ավագանու անդամ և մինչ օրս կատարում է քարոզարշավի ընթացքում տված խոստումները, չանտեսելով և ոչ մի կետ: 

-Յուրաքանչյուրիս երազած Վանաձորը կարող է տարբեր լինել, բայց մեկ բան պարզ է՝ մենք բոլորս երազում ենք ապրելու շատ ավելի լավ Վանաձորում: Մեզ անհրաժեշտ է ունենալ առողջ և հեռուն տանող նպատակադրում, որը թույլ կտա արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք Վանաձորի յուրաքանչյուր քաղաքցու համար: Մենք պարտավոր ենք նոր ու թարմ շունչ հաղորդել կյանքի բոլոր ոլորտներին: Վանաձորի քաղաքացին պետք է լիարժեքորեն հավատա իր և իր ընտանիքի վաղվա օրվան, պետք է մասնակիցը դառնա այդ ապագայի կերտմանը: 

Մեր մշտական ուշադրության կենտրոնում են լինելու՝ 
* քաղաքական և տնտեսական գրավվածության ընդլայնումը.
* մշակութային ժառանգության պահպանման քայլերը.
* ճանապարհների և այլ ենթակառույցների անմխիթար վիճակի բարելավումը.
* մանկապարտեզների ու նախադպրոցական հաստատությունների աստիճանական անցում անվճար համակարգի.
* քաղաքի սանիտարահիգենիկ հարցերը մղվելու են առաջին պլան.

Մենք վճռակա՛ն ենք, հասնելու ենք այնպիսի իրականության, երբ Վանաձորի ցանկացած քաղաքացի վստահ կլինի, որ իր ձայնը լսելի է, իսկ քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանացող: 

Արկադի Փելեշյանը հենց այս համոզմունքով է ներկայացրել իր թեկնածությունը, քանի, որ կամք ու վճռականություն ունի առաջնորդելու…
Մենք հավատում ենք արդար մարդու ստեղծագործ ներուժին: Սա է ապագա Վանաձորը՝ նորովի կերտելու գրավականը: 

Սիրելի վանաձորցի նպատակն իրագործելու վճռականության համար մեզ անհրաժեշտ է ՔՈ՛ քվեն ու վստահությունը: 
Միասին աշխատելու շնորհիվ, վստահ եղեք, մեր քաղաքին բերելու ենք վերածնունդ ու զարգացում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5260 | 0 | 0
Facebook