Ծեր իմաստունն իր մոտ է կանչում աշակերտներին: Երբ բոլորը հավաքվում են, նա նրանց ցույց է տալիս մի սպիտակ թուղթ, որի կենտրոնում սև գույնի կետ էր նկարված:
- Ի՞նչ եք այստեղ տեսնում, - հարցնում է իմաստունը:
- Կետ, - պատասխանում է աշակերտներից մեկը:
- Սև գույնի կետ, - հաստատում է մյուսը:
- Հաստ, սև գույնի կետ, - լրացնում է երրորդը:
Ուսուցիչը խոնարհում է գլուխը, քայլում դեպի պատը, նստում անկյունում ու սկսում լաց լինել:
- Ինչո՞ւ ես լացում, ուսուցիչ, - զարմացած հարցրին աշակերտները:
- Ես լացում եմ, որովհետև իմ բոլոր աշակերտները տեսան միայն փոքրիկ սև կետը, և նրանցից ոչ ոք չնկատեց սպիտակ, մաքուր թուղթը…
Որքա՞ն հաճախ ենք մենք դատողություններ անում մարդկանց մասին` հիմնվելով փոքրիկ թերությունների վրա և անտեսելով արժանիքները: