Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ՀՈՂՆ ԱՅՍ ՉԴԻՄԱՆԱ

15:05, ուրբաթ, 20 մայիսի, 2016 թ.
ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ՀՈՂՆ ԱՅՍ ՉԴԻՄԱՆԱ

Վախենում եմ հանկարծ հողն այս չդիմանա

Երկնաքեր կրքերի հաղթական շքերթին,

Աչքը անկուշտ մարդու քսակին կուլ գնա

Աշխարհն` ու մնա անհաղորդ իր վերջին:

Չցամաքի թափվող արյունն էլ Աբելի,

Փոթորկի պես կարմիր մրրկանա դեպի վեր,

Կործանի գալիքը դեռ չծնված դարի,

Սպասումը լուսե համարվի անվավեր:

Չհասցնի դառնալ գարին ընկույզի չափ,

Ու ոչ էլ ցորենը կարմրած մասուրի,

Ու դառնա աշխարհը մի հոգու ավերակ,

Խորտակվելով մտքում թաքնված ծովերի:

Վախենում եմ մի օր Մհերը ցանկանա

Ու որոշի վանել խավարը քարայրից,

Վերջին հույսի նման երկար չդիմանա,

Վախենում եմ ապրող նրա բաժին մահից…

Աղբյուրը` hasmik ajamyan
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2117 | 0 | 0
Facebook