Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տիգրան Ուրիխանյանի իրական դեմքը /փաստեր/

Irakan Paster
Հեղինակ`
Irakan Paster
13:53, ուրբաթ, 13 մայիսի, 2016 թ.
Տիգրան Ուրիխանյանի իրական դեմքը /փաստեր/

Հարգելի լրագրող գործընկերներ, հասկանալի պատճառներով չեմ կարող ներկայանալ և ստիպված եմ իրականությունը ներկայացնել այսպես:

Ցանկանում եմ բացել բոլոր փակագծերը պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասին:

Կլինեմ հակիրճ և կխոսեմ փաստերով:
     Որիխանյանն իրեն ներկայացնում է, որպես ընդդիմադիր զոհ և արդարության առաջամարտիկ:
     Շատերտ եք հիշում 2-3 տարի առաջ նրա իբրև կոստյումի գումար չունենալու հրապարակումները և մինչև օրս արդարությոանն ուղված այլ կոչերը:

Իրականում Ուրիխանյանն այն պատգամավորն է, ով Ավան վարչական շրջանում` Դուրյան փողոցի հարակից տարածքում ահռելի սեփական հողատարածքի վրա եռահարկ նորակառույց առանձնատուն ունի:

ՈՒնի երկու արտասահմանյան ավտոմեքենա և փաստացի շրջում է նրանցով` համապատասխանաբար 092oo11 պատգամավորական և 092qq11 պետհամարանիշներով և վարորդներով ապահովված մեքենաներով:
     Վերջին աղմուկ հանած պատմությունն առնչվում է Անալիտիկ կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյանի հետ, երբ Ուրիխանյանը ոստիկանություն հայտարարություն տվեց ընդդեմ Ա. Հովհաննիսյանի և նրա օգնականի: Այդպիսով փաստացի «բռնել» տալով նրան մի բանի համար, որով ինքը տարիներ շարունակ ակտիվ զբաղվել է: Չմոռանանք, որ ԲՀԿ խոսնակ եղած տարիներին Ուրիխանյանը հայտնի էր ակտիվ բանակցություններով և փորձում էր բանակցային, հոնորարային և սիրաշահելու ճանապարհներով լրագրողների հավաքագրել, որոնցից ոմանք մինչ օրս դեռ հավատարիմ են իրենց պայմանավորվածություններին:

Առաջանում են հարցեր, թե որտեղից աշխատավարձով ապրող, կոստյումի գումարի համար աղմուկ բարձրացնող, «ընդդիմադիր» Ուրիխանյանին շքեղ նորակառույց առանձնատուն և մեքենաներ?

Ի դեպ` վերոնշյալ շարժական և անշարժ գույքի մասին տեղեկատվությունն Ուրիխանյանը թաքցրել է նախորդ տարիների պետական պարտադիր հայտարարագրեր ներկայացնելիս:

Ներկայացված փաստերը կարող եք ճշտել ինքներդ և համոզվել դրանց իսկության մեջ:

Չէ որ աշխատավարձով հնարավոր չէ կուսակցություն պահել, տարածքային նոր գրասենյակներ բացել, աշխատակազմ պահել և ֆեյք էջեր աշխատացնել /մի բան որով նա հայտնի է բոլորին /: Բոլորս ենք հասկանում, որ այն խոսքերը, որ Ալյանսը ֆինանսավորվում է արտասահմանյան դոնորենրի կողմից` իրականության հետ կապ չունեն;


     Հ.Գ. Իմ հաջորդ հրապարակման մեջ ձեզ կներկայացնեմ, թե որտեղից և անձամբ ում կողմից է ֆինանսավորվում և քաղաքական պատվերներ կատարում Ուրիխանյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2825 | 2 | 0
Facebook