Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոչ ենք անում իրավասու մարմիններին անհապաղ քայլեր ձեռնարկել կալանավոր Հրաչյա Գևորգյանին անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք տրամադրելու հարցում

14:44, հինգշաբթի, 12 մայիսի, 2016 թ.
Կոչ ենք անում իրավասու մարմիններին անհապաղ քայլեր ձեռնարկել կալանավոր Հրաչյա Գևորգյանին անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք տրամադրելու հարցում

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մտահոգված է իրավասու մարմինների անտարբեր վերաբերմունքով կալանավոր Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակի նկատմամբ:

Վերջինս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և բազմիցս առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, մի քանի անգամ ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:

Մի շարք քրոնիկական հիվանդությունների պատճառով կալանավորը զրկված է իր կենսական պահանջմունքները բավարարելու հնարավորությունից, ինչը լրացուցիչ անհարմարություն է ստեղծում և իր համար, և նրա խցակիցների համար, որոնց օգնությանն է հաճախ դիմում Հր. Գևորգյանը:
     Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
    
     Լուսանկարը՝ epress.am-ի

Աղբյուրը` hcav.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2601 | 0 | 0
Facebook